«Մարտի 1»-ի գործի քննության ժամանակ նաև ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքների հարցը կքննարկվի. Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:03:56
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

«Մարտի 1»-ի գործի քննության ժամանակ նաև ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքների հարցը կքննարկվի. Վահե Գրիգորյան

20:45 16.03.2019

«Արտակարգ դրություն մտցնելու պարագայում փաստորեն գրաքննություն է մտցվում լրատվամիջոցների նկատմամբ»,- «Հեռանկար»-ի տաղավարում  «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ նկատել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝  հավելելով, որ այ օրերին մամուլի շենքում ԱԱԾ-ից ներկայացուցիչ է եղել, ով ստուգել է գրված նյութերի բովանդակությունը՝ թույլ չտալով, որ թերթը հրապարակվի: Արդյո՞ք դատարանը պետք է քննարկի այդ հարցը․

«Իհարկե պետք է քննարկի: Դա սահմանադրական իրավունք է, անսահմանափակ քանակով մարդկանց սահմանադրական իրավունք է, որը բացարձակապես կամայականորեն է սահմանափակվել: Լրատվամիջոցի գործունեությունը միայն իր սահամանդրական իրավունքների իրականացման կոնտեքստում չպետք է դիտարկել: Լրատվամիջոցի ստեղծած արդյունքը սպառում են ընթերցողները, հեռուստադիտողները և այլն: Այսինքն՝ լրատվությունը երկկողմանի ընթացք է: Նման սահմանափակումներ կիրառելը ուղիղ ճանապարհ է էնպիսի բռնապետական մեթոդների կիրառման, որը տեղի է ունեցել մարտի 1-ին: Չի եղել որևէ պատճառաբանություն նման կոշտ և խիստ սահմանափակումներ կիրառելու, այդ ամենը տեղի է ունեցել նաև առանց որևէ իրավական հիմքի», – ասել է Գրիգորյանը:

Փաստաբանը հիշեցրել է, որ արտակարգ դրության մասին օրենք այդ պահին չի գործել, նախագահի հրամանագիրը հրապարակվել է այն պայմաններում, երբ օրենքի բացակայությամբ նախագահն ինքն իրեն վերապահել է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակում:

«ԶՈւ բանակային ստորաբաժանումները  չունեն հատուկ պատրաստվածություն՝ քաղաքացիական բնակչության հետ ոստիկանական գործառույթներ իրականացնելիս հարաբերվելու, նրանք այլ պատրաստվածություն ունեն, հակառակ նպատակի համար՝ խոցելու նպատակի համար: Բանակային ստորաբաժանումնների ներգրավվումն այդ գործողություններին նաև ի չիք է դարձրել կյանքի իրավունքը: Գործի նյութերում երևում է մահաբեր ուժի կիրառումը», – հավելել է Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

17:54 09.04.2025

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

17:48 09.04.2025

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

17:42 09.04.2025

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

17:37 09.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

17:30 09.04.2025

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

17:23 09.04.2025

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […] ...

BACK_TO_TOP