12:52 15.03.2019
Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանում կալանավորելու, ապա Ադրբեջանին արտահանձնելու գործընթացներում նոր իրողություններ են բացահայտվել, որոնք երկու երկրների միջև նոր սկանդալի պատճառ կարող են դառնալ:
Մասնավորապես, պարզվել է, որ Մոսկվայի քաղաքային դատախազությունը փետրվար ամսին մի քանի նիստ է անցկացրել՝ քննարկելու Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) արտահանձնման հարցը:
ՌԴ Մոսկվայի դատախազի տեղակալ Ռ. Չիրկինի գրավոր հաղորդագրության մեջ նշված է, որ քննարկվել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 283.1 հոդվածները, որոնցով հետախուզում է հայտարարվել Աբոսզոդային: ՌԴ Մոսկվայի դատախազության պաշտոնական փաստաթղթից պարզ է դառնում, որ փետրվարի 27-ի նիստում որոշում է կայացվել մերժել Ադրբեջանի դիմումը և Ֆահրադդին Աբոսզոդային ազատ արձակել:
Որոշման կայացումից ժամեր անց՝ փետրվարի լույս 28-ի գիշերը, Ֆահրադդին Աբոսզոդան անհետացել է մեկուսարանից: Նրա խցում են մնացել անձնական իրերը, անգամ հագուստը: Աբոսզոդային տարել են շտապ, նույնիսկ թույլ չեն տվել կոշիկ հագնել: Նստեցրել են Ադրբեջանից ուղարկված օդանավը և տեղափոխել Բաքու, որտեղ Աբոսզոդային մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Մինչդեռ, ըստ ՌԴ-ին ներկայացված մեղադրանքի՝ Աբոսզոդան մեղադրվել է ահաբեկչական կոչեր հնչեցնելու համար:
Թե ովքեր են կանգնած թալիշ գործչին անօրինական ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու հետևում, դեռևս հայտնի չէ: Ռուսաստանի թալիշական համայնքը կասկածում է, որ կոռուպցիոն գործարք է եղել, մինչդեռ ռուսական դատախազությունը դեռևս լռում է:
Հիշեցնենք, որ թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան պարբերաբար հանդես է եկել հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության կոչերով, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի թալիշներին կոչ է արել չմեկնել առաջին գիծ և չկրակել հայկական զորքի վրա:
Ադրբեջանի դատախազության որոշմամբ` 2018թ. հուլիսին հետախուզում է հայտարարվել Ֆահրադդին Աբոսզոդայի նկատմամբ: 2018թ. հոկտեմբերին Մոսկվայում նա ձերբակալվել է Ադրբեջանի պահանջով, ապա կալանավորվել է 5 ամսով:
2019թ. փետրվարի 28-ի գիշերը Աբոսզոդային հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Ադրբեջան:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...