16:25 15.03.2019
ՀՀ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև դատաիրավական համակարգում:
Համազեկուցներն իրենց հերթին բարձր են գնահատել իրենց հետ հանդիպումներում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մշտապես դրսևորված՝ անկեղծ երկխոսության պատրաստակամությունը, ինչն օգնում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին, առանձին քրեական գործերի շրջանակներում հանրային և մասնավոր շահերի համադրված պաշտպանությանը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դատախազության ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարի աննախադեպ արդյունքներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում՝ ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման ուղղություններով՝ դրա հիմնական նախադրյալը համարելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի կոռուպցիայի կանխարգելման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ դատախազությունը նաև ակտիվորեն ներգրավված է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրման շուրջ ընթացող քննարկումներում:
Անդրադառնալով համազեկուցողներին հետաքրքրող՝ քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող առանձին անձանց կողմից պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրո առարկայի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են: Անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաև նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որևէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ: Այսինքն՝ անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ և վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետևանքներ է ունենում անձի համար:
Ընտանեկան բռնությունների օրենսդրության իրավակիրառ պրակտիկայի ձևավորման խնդրի համատեքստում անդրադարձ է կատարվել դատախազությանը վերապահված քրեադատավարական գործառույթներին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազին բացառիկ իրավասություն է վերապահված հանրային կարգով, այսինքն առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցելու ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը ուժեղ կախվածության մեջ է բռնարարից և ի վիճակի չէ կամ չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը: Համազեկուցողներին տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով մշակվել են նման իրավիճակները դատախազի կողմից գնահատելու և դրանից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու հստակ ուղենիշեր, որոնց կիրառման արդյունքում նախորդ տարի հանրային մեղադրանքի կարգով ընտանեկան բռնության հատկանիշներով մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համազեկուցողներին հետաքրքրող այլ հարցերի լայն շրջանակ:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...