11:51 15.03.2019
«Այն, ինչ հիմա արվում է, վանդալիզմ է»,- մարտի 15-ին Օպերային հարող տարածքում ապամոնտաժվող սրճարաններից մեկի ներկայացուցիչը կրկին իր վրդովմունքը հայտնեց ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր սրճարանին որևէ այլընտրանքային տարածք չի առաջարկվել և իրենց տարածքներ չեն առաջարկվել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, ապա զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք որևէ աշխատողի չեն թաքցրել: Ձմռանն ունեցել են 10, իսկ ամռանը՝ 28 աշխատակից:
«Ամեն աշխատողը մինիմում 2-3 հոգի է պահում: Ստացվում ա, որ 60 մարդու հացից են կտրում: Էս օրերին մի թուղթ եմ ուզել, ասել եմ ինձ ցույց տվեք քաղաքապետի որոշումը, որ այսօր իրավունք ունեք սա ապամոնտաժելու: Մեզ ցույց էին տալիս միայն մեր ծանուցումները, որին մենք պատասխան էինք գրել: Հիմա իմ գույքը փչացնում են, մեծ շատրվան կա, որ 25 000 դոլարից ավելի արժեք ունի, մեզ ժամանակ չեն տվել, որ մենք դա հանենք ու հիմա գույքը փչացնում են: Ո՞վ պետք է փոխհատուցի»,- հայտարարեց քաղաքացին:
Երեկվա բախումներին անդրադառնալով` նա ասաց, որ վրդովված են եղել, և դա նորմալ իրավիճակ է, քանի որ մարդկանց գույքը փչացնում են:
08:55 12.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.04.2025
Ֆլիկի գործակալը համաձայնության է եկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […] ...
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...