22:34 14.03.2019
Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Brexit-ը հետաձգելուն: Բացի այս հարցից, քվեարկության էին դրվել նաև այլ հարցեր:
Պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեցին Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկը:
Պատգամավորները նաև ընդամենը 2 ձայնի տարբերությամբ դեմ քվեարկեցին Brexit-ի գործընթացի վերահսկողությունը երկրի վարչապետ Թերեզա Մեյից խորհրդարանին փոխանցելու առաջարկին:
Համայնքների պալատը նաև մերժեց ընդդիմության ղեկավար Ջերեմի Քորբինի առաջարկը՝ հետաձգել Brexit-ը «այլ մոտեցում գտնելու նպատակով», որը կունենա մեծամասնության աջակցությունը:
Նախքան քվեարկությունը Համայնքների պալատում ավելի քան 7 ժամ քննարկում էր ընթանում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բրիտանացի պատգամավորները մերժել էին ԵՄ-ի կազմից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակը:
Թերեզա Մեյը կրկին Բրյուսել կմեկնի հաջորդ շաբաթ՝ բանակցությունները շարունակելու:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...
21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...