00:27 15.03.2019
Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։
Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ կամավորները դասավանդում են դպրոցներում, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնում երիտասարդության համար:
Նանորը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Գյումրի է եկել Լիբանանի Անճար հայկական գյուղից։ Մինչ կամավորական առաքելությունը եղել էր Հայաստանում, բայց ծանոթանալ այլ բնակավայրերի հետ առիթ չի ունեցել: Դեպի Հայք կրթական ծրագիրը ստեղծեց այդ առիթը: Ու 23-ամյա հայ մանկավարժն ընտրեց Գյումրին։ Արդեն մեկ ամիս է՝ աշխատում է գյումրեցի երեխաների հետ։
Ձմռան մեկ ամիսն ապրեց գյումրեցիների պես, տեսավ թե տնակներում ինչպես են վառարանով տաքանում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ինչ խնդիրներ ունեն: Այդ երեխաների հետ է հիմա նրա աշխատանքը: Օտար լեզու է դասավանդում, ցանկալի արդյունքի հասնելու համար հետաքրքիր ու դիտարժան մեթոդներ է կիրառում :
Անգլերենի և արաբերենի իմացությունը փոխանցում է երեխաներին, իսկ նրանցից սովորում մայր լեզուն: Լիբանանի հայկական գյուղում 2000 հայ է ապրում, լեզվի և մշակույթի պահպանման հարցում օգնում են հայկական եկեղեցիներին կից գործող վարժարանները։
«Իմ գյուղի մեջ կար 3 վարժարան, մեկը վերջերս փակվեցավ և ընդհանուր Լիբանանին մեջ եթե չեմ սխալվի, մոտ 15 հայկական վարժարաններ կան: Ամեն շրջանին մեջ, ուր որ հայկական եկեղեցի կրնաք գտնել, կողքին անպայման դպրոց կա, որովհետև դպրոցն ու եկեղեցին շատ կարևոր հարաբերություն ունին Լիբանանին մեջ»,- ասում է լիբանանահայ կամավորական Նանոր Ստամբուլյանը:
Նանորը նկատել է,որ Հայաստանում էլ ներքին տեղաշարժը մեծ է, երիտասարդները մարզերից գնում են մայրաքաղաք, աշխատանք գտնում այդտեղ ու չեն վերադառնում: Ասում է՝ նույնը նաև Լիբանանում է: Թեև վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիական պատերազմի հետևանքով շատ սիրիահայ ընտանիքներ իրենց հայկական գյուղ են տեղափոխվել մշտական բնակության:
Ազգությամբ լեհ Կատաժինան ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի ծրագրով է հյուր Գյումրիում, կամավորական գործունեությունը դարձյալ կրթական է: Հայերեն որոշ արտահայտություններ մեկ ամսում հասցրել է Գյումրիում սովորել։ Կամավորական աշխատանքն այստեղ ծավալելու ցանկություն է առաջացել իր ընկերուհու՝ Հայաստանի մասին պատմությունները լսելով։
«Ընկերուհիս կամավորական էր, նա պատմեց Հայաստանում իրականացվող կամավորական ծրագրերի մասին: Ես էլ սկսեցի հետաքրքրվել Հայաստանով և որոշեցի, որ ես էլ կարող եմ գալ Հայաստան ու ընդամենը երեք շաբաթ անց ես այստեղ էի»,- հիշում է Կատաժինան:
Կատաժինան 24 տարեկան է, մասնագիտությամբ՝ արվեստաբան: Հիմնական աշխատանքը Գյումրիում երիտասարդների հետ է: Ստեղծել է ինտերակտիվ ակումբներ ու հատուկ խաղային մեթոդներով երիտասարդների մոտ զարգացնում է երևակայությունը, շփման կարողություններն ու արվեստի մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը:
«Գյումրիում իրականացնում եմ իմ անձնական նախագծերը, ստեղծել եմ արվեստասերների և լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար ակումբներ: Երիտասարդների հետ շրջում ենք քաղաքի տարբեր վայրերում, լուսանկարում գեղեցիկ պատկերներ, ապա վերադառնում ենք ակումբ ու միասին քննարկում այն թեմաները, որոնք մեր լուսանկարներում են», – գյումրվա կոլորիտային լուսանկարները ցուցադրելով՝ պատմում է լեհուհին:
Կատաժինան հիացած է Գյումրիի ճարտարապետությամբ, հին շենքերի գեղեցկությամբ ու հատկապես հին թաղամասերի գրավչությամբ: Ամեն օր Գյումրիի փողոցներով շրջելիս մի նոր բան է իր համար բացահայտում ու ամիջապես հավերժացնում իր տեսախցիկի միջոցով:
«Ինձ գրավեց Գյումրին, ինձ ոգեշնչեց ձեր հին ու շատ գեղեցիկ քաղաքը: Հիացրեց շենքերի յուրատիպ ճարտարապետությունը, տարբեր թեմաներով լուսանկարներ եմ անում, որոնք ինձ հետ կտանեմ Լեհաստան ու ընկերներիս կպատմեմ Գյումրիի մասին: Ինձ նաև շատ դուր եկավ քաղաքի լանդշաֆտը, նկարելու շատ բան կա, Գյումրին ինձ համար բացահայտում էր»,- իր հիացմունքն է հայտնել կամավորական Կատաժինա Մագելդան:
Նրա խոսքերով՝ դեռ շատ բան ունի իր համար բացահայտելու քաղաքի պատմության ու մշակույթի մասին: Հին ու նոր Գյումրիի կենցաղն ու մարդկանց պատկերող լուսանկարներով Կատաժինան Լեհաստանում պատրաստվում է ալբոմ հրատարակել, որը կդառնա արվեստաբանության մեջ իր առաջին ծավալուն աշխատանքը:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ11:23 23.11.2024
ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղումՇվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...
11:16 23.11.2024
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոններըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...
11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...