18:51 14.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Երևանի Օպերայի և բալետ հարակից տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
Նրա համոզմամբ՝ այս տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման որոշումից հետո առաջացած իրավիճակը հնարավոր է լուծել միայն կողմերի երկխոսության ու բանակցությունների միջոցով:
Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային ներկա գտնվելու ընթացքում իր հանդեպ որևէ մեկը բռնություն չի գործադրել: Նա ասել է, որ մինչև խնդրի վերջնական լուծում ստանալն ինքն ամեն օր գնալու է Օպերայի հարակից տարածք:
«Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները:
Հարցն ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում:
Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը:Առանց երկխոսության ոչինչ չի ստացվելու, և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ: Ինչ վերաբերում է ինձ:
Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել: Պարզապես ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է` կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը:
Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ»,- մասնավորապես գրել է նա:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...