17:20 14.03.2019
«Պաշտպանության բանակը իրավունք չունի խառնվել ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինեն: Ովքեր այդպես են ասում, դա կատարյալ անգրագիտություն է: Եթե այդպես ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին, մենք հղում ենք կատարում ու ասում ենք՝ դա նաև ներքին հարց է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նա նշեց, որ իրենք ոչ միայն ներքին օրենքներին են հղում կատարում, այլև միջազգային փաստաթղթերին: Սահակյանն ասաց, որ այս քրեական գործը «ջուր է»: Նա ընդգծեց՝ հայտնի 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, նշեց՝ դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, չի կարող տրվել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դատական այս նիստի ժամանակ երկրորդ նախագահը ելույթով հանդես գալո՞ւ է, ինչին պաշտպանը պատասխանեց.
«Ինքը միշտ էլ ելույթով հանդես է եկել, երբեք չի թաքցրել ինչ կա, առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ, որ եթե բարձրաձայնեմ, թե ինչ ասեց, կստացվի, որ նախաքննության գաղտնիք բացահայտեցի»:
Սահակյանը, սակայն, երկրորդ նախագահի ելույթներից մեկ օրինակ բերեց:
«Օրինակ՝ այն, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ և ստանալով հաղորդագրություն Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ երկրապահը ոտքի է կանգնել, որ փորձում են միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են: Ես անձամբ տեսել եմ, դուք էլ տեսած կլինեք, որ խոսքը գեներալ Մանվելի և Մելքոնյանի մասին է: Հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Ի՞նչ է նշանակում՝ զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով, չէ՞ որ նրանք դուրս են քաղաքականությունից»,- ասաց նա:
Պաշտպանը հայտնեց, որ երկրորդ նախագահն այդ ժամանակ ասել է՝ միջոցներ ձեռնարկեք, որ բանակը չներքաշվի գործընթացներին, և դա իրեն հաջողվել է:
«Պատկերացնում եմ՝ չստացվեր, նրան կմեղադրեին անգործության մեջ, քանի որ հանցանքը կարող է գործվել գործողության և անգործության միջոցով»,- նշեց պաշտպանը:
Սահակյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ իրենք չեն կարողանում այս քրեական գործի հաջող արդյունքի հասնել:
«Ե՞րբ է փաստաբաններին այդքան հեշտ եղել հասնել արդարության, երբեք, ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո´չ Ռոբերտ Քոչարյանի, ո´չ Սերժ Սարգսյանի, ո´չ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք: Երբե´ք այդ հաջողությանը չենք հասնելու, երբե´ք: Ես սպասում էի, որ այդ փոփոխությունը կլինի, ասում էի՝ թող մարդուն մեղադրեն այն բանի համար, ինչ արել է, չավելացնեն, չպակասեցնեն: Մի հատ հարց տվեք՝ Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, թե՞ ոչ: Որովհետև, եթե հանձնեն այնտեղ, գործի ջուրը կբացվի, այնտեղի փաստաբանները կճղեն էս գործը»,- ասաց նա:
Պաշտպանն անդրադարձավ նաև գործարար Սիլվա Համբարձումյանի՝ երկրորդ նախագահին կաշառք տալու մասին հայտարարություններին: Հարցին՝ ի՞նչ կա այդ գործից, նա պատասխանեց.
«Дырка от бублика: Դուք չե՞ք լսել Սիլվային, լսել եք, չէ՞, ինքն ասո՞ւմ է՝ ես Ռոբերտ Քոչարյանին փող եմ տվել, ասո՞ւմ է՝ անձամբ փող եմ տվել: Աստված ոչ անի ձեզ այդպես մեղադրեն, ձեր հարազատին այդպես մեղադրեն: Եթե հիմնականը չկա, մնացածը զրոյական է»։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...