16:17 14.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման են եկել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սարգիս Խանդանյանը, այնտեղ են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը: Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին և քաղաքացիներին աջակցության համար:
Թաղապետը հայտնեց, որ քաղաքապետարանում իր գործընկերների հետ նոր քննարկում ունեցան:
«Հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր, և շատ կարևոր է նաև մեր քաղաքացիների աջակցությունը, շնորհակալությո՛ւն աջակցության համար: Ուզում եմ ասել, որ այս սրճարանները գերշահույթներ են ստանում, որևէ մեկն ընտանիք պահելու խնդիր չունի»,- ասաց նա:
Մնացականյանը նաև հայտնեց, որ զբոսայգու աղեղնաձև հատվածում՝ աջ կողմին թույլ են տվել շարունակել գործունեությունը: Նա ընդգծեց՝ իրենք ուզում են, որ օրինականությունը հաստատվի, կանաչ հատվածը վերականգնվի, ապա հայտնեց, որ ապամոնտաժումը հենց այսօր էլ շարունակվելու է:
«Մենք սկսում ենք ապամոնտաժումը, խնդիրը միայն քաղաքացիների անվտանգության հարցն է, տեսաք՝ որոշ անպատասխանատու մարդիկ, ուղղորդված անձինք փորձեցին խանգարել»,- ասաց Մնացականյանը:
Նա տեղեկացրեց, որ Կասկադի և մնացած սրճարանների սեփականատերերը պատրաստ են աշխատանքի ընդունել այս տարածքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ դարձող քաղաքացիներին, ապա նշեց.
«Դուք տեսաք, որևէ մեկը սեղանին չմոտեցավ, սա կոնկրետ ուղղորդվածություն է»:
Լրագրողներին նաև տեղեկացրին՝ ապամոնտաժումից հետո վերականգնվելու է Օպերայի կանաչ տարածքը, այն այգին, որ եղել է նախկինում:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...