Կառավարության որոշմամբ՝ շշալցված ջրի արտահանմամբ զբաղվող ընկերության ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Կառավարության որոշմամբ՝ շշալցված ջրի արտահանմամբ զբաղվող ընկերության ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվեց

12:56 14.03.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ ՍՊԸ-ն փաստացի զբաղվում է շշալցված ջրի արտադրությամբ, գրանցվել է 2010 թ., ներկայում 1,7 մլրդ դրամ արտադրություն ունի:

«Ներմուծվող կապիտալ ապրանքների մեծ մասն օրենքով ազատված է ԱԱՀ-ից, մոտավոր 23 մլն դրամ ԱԱՀ-ի հետաձգում է լինում: Ծրագիրը նպատակահարմար է, շշալցված ջրերի արտահանման տեսակետից բավական թույլ ենք համադրելի երկրների հետ համեմատած. Վրաստանից 9-10 անգամ ենք հետ: ԵԱՏՄ շուկայում 2017թ. 5 մլն ենք արտահանել, Վրաստանը՝ 45 մլն դոլարի: Ծրագրի արդյունքում հնարավոր է տարբերությունը միանգամից կրճատել, մոտավորապես 40 մլն դոլարի շշալցված ջուր արտահանել ԵԱՏՄ տարածք»,- ասաց նա:

Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման մեջ (ՀՀ Կոտայքի մարզ): Նախատեսվում է իրականացնել 13 200 000 000 դրամի ներդրում, ստեղծել 141 նոր աշխատատեղ։

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց՝ այդ ջուրը կա՞ մեր շուկայում, ի՞նչ ապրանքային անունով է:

«Բայց իսկականից, բա որ ներդրողը ներկայացնում է, մենք չե՞նք ստուգում՝ էդ որ գրել է՝ տակը բան կա՞, թե՞ չէ»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավանեսյանը նշեց, որ ներդրման հնարավորությունը, այն, որ ՀՀ-ն պոտենցիալ ունի ջրի արտահանման, միանշանակ է, ծրագիրը նաև իրատեսական է՝ վերոնշյալ գումարի սարքավորումներ բերելու, ներկայացված կազմի ու աշխատավարձերի պարագայում:

«Այսինքն՝ այս արտոնությունը կաշխատի այն պարագայում, եթե այդքանի սարքավորում բերի: Տրամաբանական չէ, եթե այդքանի սարքավորում է բերում, տանում, պահեստում պահում ու ասում՝ պետությանը խաբեցի: Մենք ոչ մի բան չենք կորցնում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ պայմանավորվել են, եռամսյակը մեկ պետք է մոնիթորինգ անեն, ուստի պետք է առաջնորդվեն հավատալու սկզբունքով.

«Եթե մի բան այնպես չլինի, կհրապարակվի, պարսավանքի էլ կարժանանա»:

Փաշինյանն էլ արձագանքեց.

«Ռիսկի գործոն չկա, եկեք ոչ միայն հավատանք, այլև հաջողություն մաղթենք»:

Կառավարությունն ընդունեց նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշումը: Այս Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք): Նախատեսվում է իրականացնել 27 837 143 000 դրամի ներդրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP