ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած ոստիկանը փոխեց դիրքորոշումը համաներման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:37:43
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+12.09 oC

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած ոստիկանը փոխեց դիրքորոշումը համաներման վերաբերյալ

17:00 13.03.2019

ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր հարցաքննվել է տուժող ոստիկան Դավիթ Մխիթարյանը։ Նա  պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ զինված խումբը ներխուժել է ոստիկանության գունդ, ինքը  ծառայություն է իրականացրել գնդի հարակից տարածքներից մեկում: Բեկորային վնասվածք է ստացել ոտքին:

Տուժողի կարծիքով՝ կրակոցը եղել է գնդի կողմից։ Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, ինչպես բոլոր հարցաքննվողներին, այս տուժողին էլ ուղղեց նույն հարցը՝ «Դուք ձեզ տուժող  համարո՞ւմ եք»: «Այո՛, իհարկե»,- պատասխանեց Դավիթ Մխիթարյանը։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանն էլ հարցրեց․ «Եթե գունդը չորս կողմից շրջապատված է եղել դիպուկահարներով, ինչի՞ց իմացաք, որ գնդի տարածքից են կրակել, ոչ թե դիպուկահարներն են կրակել»: Ոստիկանը պատասխանեց, որ ենթադրում է, ապա ուղղեց՝ համոզված է։

Նախագահող  դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց  Դավիթ Մխիթարյանի կողմից դատարանին ուղարկած գրությունն այն մասին, որ չի առարկում ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ: Դատավորը ճշտեց՝ հաստատո՞ւմ եք ձեր դիրքորոշումը: Տուժողը բացասական պատասխան տվեց՝ առարկում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

22:32 09.04.2025

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […] ...

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

22:25 09.04.2025

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […] ...

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

22:19 09.04.2025

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

22:08 09.04.2025

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն […] ...

SHANTNEWS

22:00 09.04.2025

SHANTNEWS

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

21:58 09.04.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել […] ...

BACK_TO_TOP