Արցախի հարցի հետ կապված ՀՀ-ում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Արցախի հարցի հետ կապված ՀՀ-ում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը. Մարուքյան

15:45 13.03.2019

«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է և շատ կարևոր ուղերձ համանախագահների հայտարարությունից հետո, Փաշինյանի ելույթը համապարփակ էր, ու կարևորում եմ, որ գրված էր, այսինքն՝ մտածված, շեշտադրված ու երևի առաջին անգամ համակարգված ձևով ՀՀ իշխանությունը Արցախի հարցում ուղերձ հղեց»,- այսպիսի կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստին ու Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Նա շեշտեց, որ սա ուղերձ էր՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, ոչ թե ներքին օգտագործման: Ըստ նրա՝ պետք է սպասել բանակցությունների, որոնց հետ, սակայն, մեծ ակնկալիքներ կապելը դժվար է:

«Մենք աջակցում ենք այդ հարցով ՀՀ իշխանությանը, այս հարցում կա կոնսենսուս, ինչ վերաբերում է  բանակցություններին, մեծ ակնկալիքներ չէի փորձի ձևավորել, հարցեր բարձրացվեցին՝ կապված սկզբունքների հետ, և դրանք պետք է մեկնաբանվեն ոչ թե Հայաստանի կամ Արցախի սրտով, այլ միջազգային հանրության կողմից, միջազգային ստանդարտները պետք է հստակեցնենք»:

Հարցին, թե մինչև օրս հստակ չե՞ն եղել այդ սկզբունքները, Մարուքյանը նշեց, որ նոր կողմեր են ի հայտ եկել, և մինչ առաջին հանդիպումը այսօրվա իշխանությունը ցանկություն ունի հստակեցնել:

Իսկ ինչպես Արցախի հիմնախնդիրը, այնպես էլ բանակցությունների  ֆորմատը սպեցիֆիկ է, չկա երկրորդ նման  ֆորմատ, որտեղ ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներ բանակցային երկրներ են, կարևորում է ԼՀԿ ղեկավարը, ապա ավելացնում.

«Այս մասով մենք շատ լավ ենք նայում Անվտանգության խորհրդի նիստի կազմակերպմանը Արցախում, երկրորդ մասով ուղերձը համապարփակ էր, դա էլ ենք նորմալ գնահատում»:

Մարուքյանը կարծում է, որ հիմա հայկական կողմը լուրջ անելիք ունի բոլոր միջազգային ատյաններում` խոսելու Հայաստանի ու Արցախի դիրքորոշման մասին, բարձրաձայնելու, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա:

«Մենք չպետք է սպասենք, որ Ալիևն ասի, որ ասում եք, թող գան բանակցեն, այլ պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանենք, մեր դեսպանատները, խորհրդարանական դիվանագիտական հարթակներն օգտագործենք աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, միջազգային հարթակներում, սկսենք պարզաբանում առ այն, որ առանց Արցախի մասնակցության չեն կարող լինել լիարժեք բանակցություններ»:

Նա կարծում է, որ եթե միջազգային հանրությունը Արցախի բանակցային կողմ դառնալու վերաբերյալ միակարծիք լինի, Ադրբեջանին այլ բան չի մնա, եթե ոչ համաձայնել:

«Կարևոր հանգամանք է նաև այն, որ միայն Արցախի ներկայացուցչի մասնակցությամբ չենք կարող ասել, որ լիարժեք խնդիր ենք լուծում, պետք է բոլոր կողմերը համաձայն լինեն»,- ընդգծեց Մարուքյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP