19:47 31.10.2017
Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2016 թվականի ընթացքում արձանագրված՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է, այն է՝ արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր:
Չնայած զգալի քանակին, 2016 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը 2015 թվականի համեմատ նվազել են. նախորդ տարի արձանագրվել է նման 1252 դեպք, ինչը 117-ով կամ 8.5%-ով քիչ է 2015 թվականի համեմատ: Դրան զուգահեռ, աճել է՝ բնակարանային գողությունների բացահայտման միջին ցուցանիշը՝ 2016 թվականին կազմելով 33%՝ 2015 թվականին արձանագրված 30.5%-ի դիմաց:
2016 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է 482 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով 2016թ. ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ, որոնցից 83-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված և ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնց 81-ի կամ 52.9%-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը:
2016 թվականի ընթացքում արձանագրված դեպքերից 77-ը կատարվել են նախնական համաձայնության խմբի կողմից: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարած անձանցից 39-ը նախկինում դատված են եղել, ընդ որում, նրանցից 29-ը նախկինում դատապարտվել են համասեռ հանցագործություն կատարելու համար:
Վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողություն կատարած 198 անձանցից 192-ը կամ 96.9 %-ը եղել են տղամարդիկ, 6-ը կամ 3,1 %-ը՝ կանայք: Հանցանք կատարելու պահին անչափահաս է եղել 25-ը կամ 12,6 %-ը:
2016 թվականի ընթացքում Երևան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի՝ առանձնատների համեմատ գերակշռությամբ: Ի տարբերություն Երևան քաղաքի, 2016 թվականի ընթացքում մարզերում արձանագրված բնակարանային գողությունները հիմնականում կատարվել են առանձնատներից: Արձանագրված բնակարանային գողություններից 565-ը կամ 45,1%-ը կատարվել են գիշերային ժամին՝ ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 500-ը կամ 39,9%-ը՝ ցերեկը, իսկ 187 դեպքով (14.9%) հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...