Առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է. Բաբկեն Թունյանը` ակցիզային հարկի ավելացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
0.09 oC

Առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է. Բաբկեն Թունյանը` ակցիզային հարկի ավելացման մասին

13:57 12.03.2019

Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:

Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը 1,5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ մոտեցում ունի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արտահայտված անհանգստության վերաբերյալ.

«Արտահայտված մտահոգությունն իրոք տեղին է: Ավելին` էն հիմնավորումը, որ ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպ տարածելու հարցով, նկատի ունեմ առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է: Եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող, ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի, իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով, համաձայն եմ, որ ինքն ազդելու է բացասաբար: Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ, 30 դրամ մեկ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Ասենք՝ 100 գրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս: Ու էդ տոկոսային հարաբերակցությունը երբ համեմատում ենք, ստացվում է, որ շուկայում կարող են խոշորները կլանել փոքրերին»,- ասել է Թունյանը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է, որ քննարկումներ են լինելու: Բոլոր կողմերի տեսակետներն արդեն լսել են, բայց նաև հանդիպում կունենան:

«Եթե չեմ սխալվում, լիմոնադ արտադրողները երեկ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, և ֆինանսների նախարարի տեղակալը փոխանցել է, որ այսօր իրենց առաջարկները կքննարկեն ու արդյունքների մասին տեղյակ կպահեն: Հնարավոր է, որ մինչև մեզ գալ-հասնելն այդ հարցը լուծված լինի»,- հավելել է Թունյանը:

Հարցին` եթե փոփոխություններ չլինեն նախագծում, խորհրդարանը դե՞մ է քվեարկելու, Բաբկեն Թունյանն այսպես է արձագանքել.

«Ոչ թե դեմ կքվեարկի, այլ կառաջարկենք, որ այդ փոփոխությունը լինի: Երբ գա ԱԺ, մենք մեկամսյա ժամկետ ունենք էդ հարցը քննարկելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ վերադառնան, այդ վայրը դժոխք էր․ Թրամփը՝ Գազայի բնակիչների մասին

10:44 05.02.2025

Ինչո՞ւ վերադառնան, այդ վայրը դժոխք էր․ Թրամփը՝ Գազայի բնակիչների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […] ...

Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ Թրամփ

10:37 05.02.2025

Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...

Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ

10:27 05.02.2025

Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ

Ֆրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […] ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

10:11 05.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Թանկարժեք մետաղների գներն աճել են

10:00 05.02.2025

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

09:51 05.02.2025

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...

BACK_TO_TOP