Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակներով քրեաիրավական պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակներով քրեաիրավական պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում

23:45 11.03.2019

ՀՀ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ ի կատարումն  2019թ. առանձին հանցատեսակներով քրեաիրավական պայքարն ուժեղացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարականների՝ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ճանապարհատրանսպորտային հանցավոր պատահարների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, այդ հանցագործություններին նպաստող պատճառների և պայմանների վերհանման, առանձին կոնկրետ ուղղություններով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ իրավապահ մարմինների գործակցության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի, Էջմիածնի և Մեծամորի համայնքների ղեկավարները, իրավապահ մյուս մարմինների մարզային և համայնքային ստորաբաժանումների ղեկավարները:

Արձանագվել է, որ  2017թ. համեմատ 2018թ.-ին 14,1%-ով ավելացել են բնակարանային գողության դեպքերը: Դրան զուգահեռ 7,5 տոկոսային կետով նվազել է նշված հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Ընդ որում՝  նվազում է արձանագրվում արդեն մի քանի տարի շարունակ, ինչը վկայում է գողությունների կանխարգելման ուղղությամբ պրոֆիլակտիկ միջոցառումների, բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ցածր արդյունավետության մասին:

Ուսումնասիրությունները վկայում են, որ ապօրինի մուտք գործելով՝ գողություններ կատարվել են  այնպիպի բնակարաններից, որոնց պատուհաններին ճաղավանդակներ չկան կամ որոնք տևականորեն բնակեցված չեն լինում:

Մարզի դատախազի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է ջանքեր գործադրել տուժողների հարևանությամբ բնակվող անձանց, նրանց բարեկամական կամ ընկերական շրջապատում նմանօրինակ հանցագործություններ կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, ինչպես նաև մեծացնել համագործակցությունը տարադրամի փոխանակման կետերի, բանկերի, գրավատների և մետաղների ընդունման կետերի  հետ(որտեղ սովորաբար իրացվում է գողոնը):

Վահե Հովհաննիսյանի կողմից խորհրդակցությանը մասնակցող համայնքի ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետներում քննարկել բազմաբնակարան շենքերի մուտքերին կոդավորված փականներով դռներ դնելու, մուտքերին տեսանկարահանող սարքեր տեղադրելու, հարող տարածքները պատշաճ լուսավորությամբ ապահովելու  մեխանիզմները և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Առաջարկվել է նաև համայնքների խոշոր խաչմերուկներում, համայնքներ մուտք ու ելք ունեցող ճանապարհներին տեղադրել տեսախցիկներ, որոնք նույնպես կունենան կանխարգելիչ նշանակություն և կհեշտացնեն հանցագործությունների բացահայտումը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքապետարանների և ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել հանցագործությունների կատարման համար առավել խոցելի վայրերը և այդ վայրերում ըստ առաջնահերթության տեղադրել տեսախցիկներ:

Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև ճանապարհատրանսպորտային  պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Արձանագրվել է, որ 13,4%-ով աճել են ՃԵԿ խախտումները, որի հետևանքով 54,5%-ով ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը:

Դրան նպաստող՝ Արմավիրի մարզին առավել բնորոշ պայմանները վերացնելու ուղղությամբ մարզի դատախազությունից հաղորդում է ուղարկվել Արմավիրի մարզպետին, համապատասխան միջնորդագրեր են  ուղարկվել ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայություն: Արդյունքում թարմացվել են մայրուղու գծանշումները, պատահարավտանգ հատվածներում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, իսկ գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են մայրուղիների երթևեկելի մասերից, ինչն արդեն իսկ տվել է արդյունքներ՝ համապատասխան հատվածներում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏ պատահարներ չեն արձանագրվել: Չնայած այդ հանգամանքին՝ մարզի դատախազը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է ճանապարհային նշաններով չկարգավորվող խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ ճանապարհային նշաններ, իսկ կանաչապատումն իրականացնել այնպես, որ չխանգարի բավարար հեռավորությունից ճանապարհային նշանների տեսանելիությանը:

Մարզի դատախազի կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է գյուղմթերքի վաճառքի գարնանային ակտիվ շրջանում մայրուղիների կոնկրետ տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն: Քննարկվել է նաև Վաղարշապատ-Արմավիր ճանապարհի լուսավորության ապահովման հարցը:

Խորհրդակցության ընթացքում մարզի դատախազի կողմից նաև դժգոհություն է արտահայտվել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունքների կապակցությամբ: Այս հանցատեսակներով արձանագրվել է նվազում. 50%-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 25,7%-ով՝ իրացման դեպքերը: Մտահոգիչ է  համարվել, որ դեպքերի քանակը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ հաշվի առնելով մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածությունը:

Նշված հանցատեսակներով դատական պրակտիկան վկայում է, որ այդ հանցագործությունները կատարողների զգալի մասը նախկինում ունեցել է դատվածություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար: Վերջինս վկայում է նախկինում նման հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց հաշվառման, նրանց շրջանում իրականացվող կանխարգելիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների նվազ արդյունավետության մասին: Մարզի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել այս ոլորտում կատարվող աշխատանքները: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի զգալի մասը կապված են եղել «Արմավիր» ՔԿՀ-ի հետ: Ընդգծելով, որ ՔԿՀ տարածք թմրամիջոցների մուտքը կանխելու և բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները և համագործակցությունը ուժային կառույցների միջև՝ մարզի դատախազը նաև նշել է, որ չպետք է բավարարվել միայն հայտնաբերված դեպքի քննությամբ, այլ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելով բացահայտել թմրամիջոցի ապօրինի շրջանառության ամբողջական շղթան:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Արմավիրի մարզում, սակայն շեշտվել է մարզի ազգաբնակչության հետ համագործակցության մակարդակի բարձրացմամբ սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների տեսանկյունից առավել ռիսկային ոլորտներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP