Չի համապատասխանում պաշարների քանակն այն սպասումներին, որ իրենք ունեին. Լևոն Գալստյանը՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Չի համապատասխանում պաշարների քանակն այն սպասումներին, որ իրենք ունեին. Լևոն Գալստյանը՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին

21:52 11.03.2019

Հայտնի է, որ 2018 թվականի հունվարին «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարեց, որ ժամանակավորպես դադարեցնում է Թեղուտի հանքավայրի շահագործումը:

Հիշեցնենք, որ  ընկերության հետ ՀՀ  կառավարությունը 25 տարվա շահագործման ու ներդրումներ կատարելու պայմանագիր է կնքել, սակայն ընկերությունը լուծարել է 1200 աշխատակցի պայմանագիրն ու անորոշ ժամանակով դադարեցրել հանքավայրի շահագործումը:

SHANTNEWS.am-ը թեմայի շրջանականերում զրուցել է բնապահպան, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի հետ, որն ասել է, որ Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը մի քանի պատճառ ունի: Ընկերությունը սկզբում ասաց, որ ֆինանսական ու տեխնիկական խնդիրներ կան, հետո հաստատեց, որ ճիշտ են բնապահպանների այն հայտարարությունները, որ պոչամբարը վթարային վիճակում է:

Հիշեցնենք, որ թե՛ «Վալլեքս» ընկերությունը և թե՛ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը  բազմիցս պնդել են, որ նման բան չկա: Պոչամբարը լավ վիճակում է:

Ըստ Լևոն Գալստյանի՝ Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվեց, քանի որ շահագործող ընկերությունը հասկացավ՝ կորզման ծավալների մասով ի սկզբանե սխալ հաշվարկ է կատարել:

«Չի համապատասխանում պաշարների քանակն այն սպասումներին, որ իրենք ունեին»,- ասել է Լևոն Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հավելենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների  ներկայացուցիչը խնդրի քննարկման համար հրավիրված Հանրային բնապահպանական դատին չի մասնակցել, փոխարենը նամակ-պարզաբանում են ուղարկել, ըստ որի՝ լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։

Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումը

23:12 21.11.2024

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է միջուկային զենքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այն մեծացնում է միջուկային ռիսկերը, հինգշաբթի գրում է Global Times-ը։ «Վերջին տարիներին Միացյալ Նահանգները մշտապես արդիականացրել է իր միջուկային զսպման մեխանիզմը, ընդլայնել է միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ։ Այս գործողությունները լրջորեն խաթարել են համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը, ուժեղացրել են […] ...

Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվում

23:06 21.11.2024

Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվում

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա տեղեկություններով՝ կրակում են ծանր ավտոմատ զենքերից։ Առաջին կրակոցները հնչել են  ժամը 21։00-ի սահմաններում։ Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։ ...

Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը

23:00 21.11.2024

Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը

Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը: «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, բայց ոչ «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր […] ...

Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը

22:52 21.11.2024

Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը

Իսլանդիայի հարավ-արևմուտքում Ռեյկյանես թերակղզում գտնվող Սունդհնուկուր հրաբուխը սկսել է յոթերորդ անգամ ժայթքել անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական RUV հեռուստաալիքին: Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ժայթքումը սկսվել է հինգշաբթի 03:14-ին, ինչը չի ազդել թռիչքների ժամանակացույցի վրա։ Բնակչության պաշտպանության վարչության հրամանով տարհանվել են հիսուն տների բնակիչներ, ինչպես նաև Բլաուա-Լոունիդ հանգստավայրի հյուրերը, հայտնում […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար

22:45 21.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար

Այն բանից հետո, երբ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրեր տարածվեցին, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել՝ ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ […] ...

Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում

22:35 21.11.2024

Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում

Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին: Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը […] ...

BACK_TO_TOP