Թեղուտի գործով հանրային բնապահպանական դատարանի վճիռը հրապարակվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

Թեղուտի գործով հանրային բնապահպանական դատարանի վճիռը հրապարակվեց

20:25 11.03.2019

Հանրային բնապահպանական դատարանը հրապարակել է վճիռը և «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի՝ ճանաչել որպես մարդու, բնության և պետության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ճանաչվել ՀՀ կառավարությունը,  ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունները, Անշարժ գույքի կադաստրային կոմիտեն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Լոռու մարզպետը, դատական մարմինները, ինչպես նաև «Արմենիան Քափըր փրոգրամ», «Թեղուտ», «Վալլեքս» ընկերությունները և ՎՏԲ բանկը: Պատասխանատու են ճանաչել նաև այն պետական մարմինների և ընկերությունների պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի ախտոտմանը,  անտառների և լանդշաֆտների վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:

Համաձայն վճռի՝ պետք է դիմել ՀՀ դատախազություն, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկվեն բոլոր պատասխանատուները՝ պետությանը և քաղաքացիներին հասցված վնասների վերականգնման պահանջով:

Վճռով պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը՝ համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու:

Թեղուտին և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասները:

Արգելել Թեղուտի հանքի շահագործումը՝ բնապահպանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության բացակայության հիմքով:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ Հանրային բնապահպանական դատարանը դռնբաց դատական նիստում քննում էր «Թեղուտի» հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ բնապահպանական հանրային գործը՝ ըստ մեղադրող Աննա Շահնազարյանի դիմումի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

23:50 21.11.2024

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

23:43 21.11.2024

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

Ռուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական ​​կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

23:36 21.11.2024

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

Ֆլորիդայի նախկին հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

23:30 21.11.2024

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...

BACK_TO_TOP