ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին

17:02 11.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով:

«Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ ենք խոսել ու նաև գործել բիզնեսին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ՝ նրանց առաջարկելով մեր կրթական ծրագրերը և ծառայությունները: Անցյալ տարի մի շարք պայմանագրեր են ստորագրվել, և այսօր հերթական հուշագիրն է կնքվում գերմանական հայտնի հսկաներից մեկի՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերության հետ, որը ներկայացված է մեր երկրի շինարարության ոլորտում: Հուշագրի արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները: Բացի այդ, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Իսկ այն, որ գերմանական ընկերությունները հաջողված փորձ ունեն այս ոլորտում, դրա բազմաթիվ վկայություններ կան: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիայում և հարակից երկրներում ընկերություններն ակտիվ համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, և այս առումով մենք ողջունում ենք մեր գործընկերների քայլը՝ միասին ՄԿՈՒ հաստատությունները պատշաճ մակարդակի բերելու համար»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ  հետագայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները՝ նմանօրինակ հնարավորություններ ստեղծելով նաև մյուս ուսհաստատությունների համար: «Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է, երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենաք որակի բարձրացման առումով»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանի խոսքով՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերությունը հիմնվել է դեռ անցյալ դարի 30-ականներին: «Շուրջ 25 տարի առաջ ընկերությունը սկսել է աշխատել նաև ԱՊՀ շուկայում: Հայաստանում սա առաջին փորձն է. ներկայումս մշակվում են նոր մասնագիտության չափորոշիչներ, որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կբարձրանան վարպետների մասնագիտական որակները»,- նշել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ԿԳ նախարարությունը պարտավորվում է՝ կատարելագործել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության  շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային  ծրագրերը, մշակել նորերը, կատարել լրացումներ և փոփոխություններ ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների ցանկում: Նպաստել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև շինարարական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներ պարունակող որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը: Նպաստել շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը: Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն: «ԿՆԱՈՒՖ» ընկերության պարտականություններն են՝ մասնակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  շինարարական ոլորտի մասնագիտությունների նոր պետական կրթական չափորոշիչների և համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերի մշակմանը, աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը: ՄԿՈՒ հաստատությունների հետ համատեղ օժանդակել սովորող երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպմանը: Ցուցաբերել մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈՒՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈՒ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: Մասնակցել շինարարական ոլորտի մասնագիտությունների համար դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

17:05 25.11.2024

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ […] ...

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

16:58 25.11.2024

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ Ղբեյրիի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հարձակումից մոտ 15 րոպե հետո ևս երկու հզոր հարված է հասցվել, ծխի սյուները տեսանելի են Լիբանանի մայրաքաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրերից։ Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան գրոհել էր Հարեթ Հրեյք և Բիր […] ...

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

16:53 25.11.2024

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

16:47 25.11.2024

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել Հռոմում կայանալիք Միջերկրական երկխոսությունների համաժողովին, հայտարարել է նախարար Անտոնիո Տայանին։ «Մենք Ռուսաստանին չենք հրավիրել, քանի որ նա խախտում է միջազգային իրավունքը, նույնը վերաբերում է Իրանին», – ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե միջազգային իրավունքի որ դրույթներն է իբր […] ...

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

BACK_TO_TOP