Կապալառուին հանձնարարվել է ճանապարհաշինության ընթացքում նվազագույնի հասցնել բնակչությանը պատճառվող անհարմարությունները և արագացնել շինարարության ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Կապալառուին հանձնարարվել է ճանապարհաշինության ընթացքում նվազագույնի հասցնել բնակչությանը պատճառվող անհարմարությունները և արագացնել շինարարության ընթացքը

14:46 11.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շրջանակներում Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասեր։ Այս հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքների հետ կապված՝ վերջին օրերին բնակչության կողմից ստացվել էին ահազանգեր, որոնք առնչվում էին շինարարության դանդաղ ընթացքին, աշխատանքների հետևանքով առաջացող փոշու գոյացությանը, երթևեկությանը խոչընդոտող փոսերին։
Քրիստինե Ղալեչյանը, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանի, նախագծող կազմակերպության և տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատակիցների հետ շրջելով շինտեղամասերով, ծանոթացել է իրավիճակին։ Կապալառու ընկերության՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնարարվել է հրատապ միջոցներ ձեռնարկել շինարարության հետևանքով բնակչությանը պատճառված անհարմարությունները վերացնելու, խնդրահարույց տեղամասերում շինարարության տեմպերն ավելացնելու ուղղությամբ։ Նշված տեղամասերում փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուից պահանջվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակը և ջրցանման հաճախականությունը։ Տեխհսկողությունն իրականացնող ինժեներին հանձնարարվել է պատշաճ վերահսկել տրված ցուցումների կատարման ընթացքը։ Շինարարության բոլոր պատասխանատուներին հրահանգվել է մշտական կապի մեջ լինել բնակչության հետ, արձանագրել վերջիններիս դժգոհություններն ու հնարավորինս արագ լուծում տալ դրանց։
Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի պատասխանատու ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը պարտավորվեց ճանապարհահատվածներում ավելացնել ջրցանման հաճախականությունը՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով, երթևեկամասի վերակառուցման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել էին՝ դրանք որակի հաշվին չիրականացնելու մտահոգությամբ։
Ինչ վերաբերում է ճանապարհի դժվարանցանելիությանը, ապա նախքան հիմնական վերակառուցման աշխատանքները սկսելը, որպես ժամանակավոր միջոցառում, կապալառուն արդեն իսկ կատարում է երթևեկելի մասի անհարթությունների վերացման աշխատանքներ։
Ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից ամենօրյա մոնիտորինգ կիրականացվի նշված տեղամասերում առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ, և այս հարցով պարբերաբար կներկայացվեն հաղորդագրություններ։
Հավելենք նաև, որ ավտոճանապարհների վերականգնման և բարելավման աշխատանքները, առավել ևս երբ դրանք, այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով, իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում, օբյեկտիվորեն ենթադրում են որոշակի ժամանակավոր անհարմարություններ բնակչության և երթևեկության մասնակիցների համար, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP