Ներկայանալու փոխարեն «Վալլեքս»-ից նամակ են ուղարկել Հանրային բնապահպանական դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Ներկայանալու փոխարեն «Վալլեքս»-ից նամակ են ուղարկել Հանրային բնապահպանական դատարան

14:30 11.03.2019

Ինչպես հայտնի է, այսօր Հանրային բնապահպանական դատարանը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստին հրավիրված են եղել նաև հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները, բայց նրանք որոշել են նամակով պատասխանել:

«ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք.

Մենք բարձր ենք գնահատում Ձեր մղումը կազմակերպվող հանրային քննարկմանը բոլոր կողմերի ներգրավվածությունն ապահովելու և շնորհակալ ենք մեր տեսակետն այդ քննարկման շրջանակներում հայտնելու հնարավորություն տալու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը կառուցվել և գործարկվել է առավելապես «Վալլեքս» խմբի ընկերությունների մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, այդուհանդերձ ներկայում մենք որևէ իրավասություն չունենք «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից հանդես գալու և մեկնաբանելու ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային վերաբերող խնդիրները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հիմնական փուլն իրականացվել է «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարման պայմաններում։

Ինչպես հավանաբար Ձեզ արդեն հայտնի է մեր պաշտոնական հաղորդագրություններից, լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին, և մեր գնահատմամբ` դա արել է ոչ իրավաչափ ճանապարհով։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։

Հուսով ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նաև ներկա սեփականատիրոջ օրոք կշարունակի շահագրգիռ հանրության հետ թափանցիկ աշխատանքի «Վալլեքս» խմբի ձևավորած ավանդույթները և պատշաճ կարձագանքի Ձեր հրավերին»,- ասված է պատասխան նամակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP