17:06 10.03.2019
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նորմալ է համարում 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն սկսված պայքարը։ Նրա խոսքով՝ այդ ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, ու արդեն մեկ տարի անց սկսվելու է քարզարշավը։ Այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։
«Դա պայմանավորված է (գործող նախագահ) Բակո Սահակյանի հայտարարությամբ, որ 2020 թվականի ընտրություններին չի առաջադրվելու, և դրա համար քաղաքական կուսակցությունները, գործիչներն արդեն սկսել են …», – ասաց Հարությունյանը։
Ինքը՝ Արցախի նախկին վարչապետը, կարող է նույնպես լինել նախագահի թեկնածուների շարքում, եթե այդ մասին որոշում ընդունի իր կուսակցության համագումարը։ Հարությունյանի խոսքով՝ այդ համագումարը նախատեսվում է անցկացնել օգոստոս-սեպտեմբերին։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
12:38 15.04.2025
Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […] ...
12:25 15.04.2025
Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...
12:12 15.04.2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […] ...
12:07 15.04.2025
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարըԱպրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ...
12:04 15.04.2025
Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետՀայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […] ...