Մարտի 8-յան ցույցերը Լատինական Ամերիկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+14.09 oC

Մարտի 8-յան ցույցերը Լատինական Ամերիկայում

20:26 09.03.2019

Ավելի քան 100 տարի առաջ կանայք երթերով առաջին անգամ սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների մասին: Այս ավանդույթը դարձավ շարունակական: Ամեն տարի մարտի 8-ին աշխարհի տարբեր անկյուններում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացնում հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության:

Այս տարի էլ բացառություն չէր: Եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում անցկացվել են բազմահազարանոց երթեր, սակայն դրանք ոչ բոլոր երկրներում են անցել խաղաղ և առանց միջադեպերի:

Նշենք, որ եվրոպական երկրներում, բացի երթերից, կանայք նաև հայտարարել էին 24 ժամյա գործադուլ:

Այսպես, լատինական ամերիկայի երկրներում նոր են ավարտվել Մարտի 8-յան երթերը: Այստեղ դրանք ուղեկցվել են իրավապահ մարմինների հետ բախումներով:

Այսպես, Չիլիում ակցիայի մասնակիցները այրել են աղբամաններ, ինչին ի պատասխան, ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ: Հասարակական կարգն էլ խախտելու համար ձերբակալվել են բազմաթիվ մասնակիցներ:

https://www.youtube.com/watch?v=cAkqvXkJ2_I

Արգենտինայում էլ կանայք երթերի ընթացքում խաթարել են երթևեկությունը: Երթերի ընթացքում մի խումբ կանայք աչքի են ընկել հակաեկեղեցական ակցիաներով: Նրանք եկեղեցուն մեղադրում են չարաշահումների և բռնություններին աջակցելու մեջ: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները տարբեր եկեղեցիների ուղղությամբ նետել են քարեր և դյուրավառ նյութեր:

Բրազիլիայում կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված երթերը զուգորդվել են նաև նախագահ Ջաիր Բոլսոնարոյի դեմ բողոքի ակցիաներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

BACK_TO_TOP