Հանե՛ք ձեր միջից բոլոր վախերը, մի խոսքով՝ «աղջի´կ ջան, ուշքի արի». Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:29:30
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Հանե՛ք ձեր միջից բոլոր վախերը, մի խոսքով՝ «աղջի´կ ջան, ուշքի արի». Նաիրա Զոհրաբյան

18:17 08.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կինը պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն հարմար է զգում, որտեղ ինքը կարող է իրապես ռեալիզացնել իր ողջ պոտենցիալը մեր իրականության մեջ:

Ըստ պատգամավորի՝ մենք այսօր ունենք մեծաթիվ կանայք, որոնք լրջագույն ներքին խնդիրներ ունեն,  չհաղթահարված խնդիրներ ու դա հենց դրանից է, որ չգիտեն՝ որտեղ պետք է լինեն իրենք:

Զոհրաբյանն ասում է՝ անընդհատ ներքին փնտրտուքի մեջ են, և իրենք չեն կարողանում հաղթահարել իրենց կոմպլեքսները, ներքին վախերը:

«Ես դրա համար ասում եմ, որ պետք է կարողանալ հաղթահարել երեք «չ»: Առաջին «չ»՝ չվախենալ, երկրորդ «չ»՝ չնախանձել, երրորդ «չ»՝ չափսոսել: Անընդհատ չքչփորել անցյալը, անցյալից այսօր բերել միայն լավ մարդկանց մասին հիշողությունները և լավ էմոցիաներն ու լավ էներգետիկան: Երեկ ես մի գրքի շնորհանդեսի էի, Ռեյչլի գիրքն էր, որը կոչվում էր «Աղջի´կ ջան, ուշքի´ արի»: Ամեն կին ինչ-որ մի պահի իրեն պետք է ասի՝ աղջի´կ ջան, ուշքի´ արի, որովհետև դու ուժեղ ես, որովհետև դու կարող ես:  Ես այդ նախադասությունը՝ աղջի´կ ջան, ուշքի´ արի, ինձ ասել եմ 17 տարեկանում և դրա համար ես կարող եմ ասել, որ կարողացել եմ իմ ամբողջ պոտենցիալը թե՛ որպես կին քաղաքականության մեջ, թե՛ որպես մայր ընտանիքում, ռեալիզացնել, և եթե հիմա դուք ինձ հարցնեք՝ ես երջանի՞կ մարդ եմ, երջանի՞կ կին եմ, ես միանշանակ կպատասխանեմ՝ այո՛»,- նշեց Զոհրաբյանը:

Թե որն է պատճառը, որ կանայք շատ չեն ներգրավվում քաղաքական ու հասարակական ակտիվ կյանքում, պատգամավորը կարծում է՝ մեր իրականությունն է: Նրա խոսքերով՝ հայ իրականության մեջ քաղաքականությունն ընկալվում է որպես տղամարդու գործ:

«Երբ փողոցում ինձ շատ մարդիկ մոտենում և ասում են՝ «ապրե՛ս, դու ամենատղամարդ պատգամավորն ես այդ հարյուր երեսուն քանի տղամարդու մեջ», իրենց թվում է, թե իրենք ինձ ամենամեծ կոմպլիմենտն արեցին: Դրա համար եմ ասում, որ շատերն ընկալում են քաղաքականությունը այսպես տղամարդու գործ,  և դա իրենց կոմպլեքսավորում է: Ես կարծում եմ, որ 21-րդ դար է փափուկ ուժի դար է, և երբ մենք նայում ենք այն խորհրդարանները որտեղ շատ ավելի մեծաթիվ են կանայք, այդ խորհրդարաններում ընդունված օրենքները շատ ավելի մարդակենտրոն են, որովհետև քաղաքականությամբ, իմ կարծիքով, զբաղվելով կանայք շատ ավելի ճիշտ են կարողանում գտնել այն քաղաքական և տնտեսական օրակարգը, որը սպասարկում է տվյալ երկրի շահը»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը կանանց հորդորում է՝ երբեք չվախենալ իրենց առաջ մեծ երազանքներ դնելուց: Իր փորձից է դա ասում: Նրա խոսքերով՝ միշտ իր առջև դրել է առաջին հայացքից կողքինի համար անհնարին թվացող խնդիր: Պատգամավորը Կոկո Շանելի խոսքն է մտաբերում՝ «եթե ուզում ես հասնել անհնարինին, դու պետք է անես անհնարինը»:

«Ես միշտ դրել եմ իմ առջև առաջին հայացքից անհնարին թվացող խնդիր, երբ կողքից ասել են ո´չ, դա հնարավոր չէ, բայց ես գնացել եմ, այդ խնդիրը լուծել: Ես կոչ եմ անում բոլոր կանանց՝ հանե´ք ձեր միջից բոլոր վախերը, ձեր ներքին կաշկանդումները: Մի խոսքով՝ աղջի´կ ջան, ուշքի´ արի»,- ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:20 15.04.2025

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 15.04.2025

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

10:58 15.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։ ...

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

10:38 15.04.2025

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:18 15.04.2025

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...

BACK_TO_TOP