19:44 11.03.2019
Ինչո՞ւ են տղամարդկանց հատուկ մասնագիտությունները գրավում կամ հետաքրքրում կանանց: Սա ամենևին գենդերային հավասարության կամ գենդերային քաղաքականության հետ կապ չունի: Ժամանակն է ցույց տվել, որ կանայք մեծ հաջողություններ են ունենում նաև այնպիսի մասնագիտություններում, որտեղ տղամարդիկ են եղել առաջատար դիրքերում։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության սարքավորումների վերանորոգման կենտրոնում ամեն օր կանայք վերանորոգում ու կարգավորում են այն սարքավորումները, որոնց ճշգրիտ աշխատանքով է պայմանավորված գնացքների անխափան երթևեկությունը:
Երկաթուղայինի մասնագիտությունը Գյումրիում ժառանգաբար, գուցե գեներով փոխանցվող մասնագիտություն է համարվում: Ծնողներից զավակներին, նրանցից` թոռներին. այսպես են դաստիարակվում գյումրեցի երկաթուղայինների ընտանիքներում: Տիկին Կարինեն արդեն 30 տարի է` աշխատում է երկաթգծում:
Տիկին Անին երկաթուղայինների ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: Հին ու նոր սերնդի երկաթուղային կանայք այս փոքրիկ սենյակում վերանորոգում են երկաթգծի երկայնքով տեղադրված լուսացույցների աշխատանքն ապահովող սարքավորումները: Սա այն աշխատանքն է, որը ոչ ոքի տեսանելի չէ, բայց ամենապատասխանատու գործերից մեկն է, որ վստահված է նրանց
«Սևակի խոսքերով ասած, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Յուրաքանչյուր երկաթից պատրաստված գործիք կնոջ ձեռքերում դառնում է ստեղծագործող վրձին»,- ասում է տիկին Անին։
Մոտ 15 կգ կշռող սարքերի վնասված դետալները վերանորոգում է 5 կին: Աշխատանքի բարդությունն ու զգուշությունը նրանց համար գրեթե նույն նժարով են չափվում, համեմատում անգամ վիրաբույժի մասնագիտության հետ: Էլեկտրամեխանիկի այս գործը բոլոր երկրներում պարզվում է վստահված է հենց կանանց:
«Նկատի են ունեցել երևի կնոջ պատասխանատվության զգացումը, կնոջ կոկիկությունը, որովհետև գործ ունենք նուրբ կոնտակտների հետ, որոնք պահանջում են խիստ մաքրություն։ Դրա համար էլ ավելի շատ կանանց են ներգրավել այս աշխատանքում»,- ասում է էլեկտրամոնտյոր Տիգրանուհի Թումասյանը։
Նրանց աշխատանքը գնահատում են նրանք, որոնք գիտակցում են` այս կանանց անթերի գործից կախված է երկաթուղային տրանսպորտի անվտանգ աշխատանքը, իսկ 5 կանանցից յուրաքանչյուրի համար մեծ պատասխանատվություն է, երբ վերանորոգված ամեն սարքի վրա փակցվում են իրենց ստորագրությամբ կտրոններն ու կնքվում։ Հենց այդ պահից սկսած, լուսացույցների աշխատանքը կարգավորող պատասխանատուն համարվում են նրանք:
«Թվում է, որ սա կնոջ հարմար գործ չէ, սկզբում մեզ համար էլ էր բարդ, մենք էլ էինք մտածում` կնոջը հարիր չէ, բայց հակառակը, շատ բարդ ու պատասխանատու, նուրբ աշխատանք է: Եթե սիրում ես աշխատանքդ, կարևոր չէ` կարո՞ւմ ես, թե՞ երկաթի հետ գործ: Պետք է սիրես մասնագիտությունդ»,- նշում է տիկին Կարինեն։
11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:13 25.11.2024
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմինՆոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...
11:05 25.11.2024
Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվելԳերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...
10:59 25.11.2024
Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել էՆոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
10:50 25.11.2024
Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականինՎրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...