Ուզում եմ ասել՝ կանայք պետք է երբեմն հետ կանգնեն … ու թող ամբողջ աշխարհը սպասի. Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ուզում եմ ասել՝ կանայք պետք է երբեմն հետ կանգնեն … ու թող ամբողջ աշխարհը սպասի. Մանե Թանդիլյան

13:42 08.03.2019

«Ինձ համար տունը, խոհանոցը, քաղաքականությունը, ակտիվ հասարակական կյանքը կոչվում են պետություն, և կինը անփոխարինելի է պետության կայացման գործում, որովհետև անփոխարինելի է տանը, խոհանոցում, հասարակական ու քաղաքական կյանքում»,- սա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի տեսակետն է:

Պատգամավորը կարծում է, որ հայ կնոջ դերակատարումը Հայաստանի Հանրապետության կայացման գործում թերագնահատված է, պոտենցիալը, սակայն, շատ մեծ է: Ուզում է, որ կանայք ներգրավվեն այս գործընթացների մեջ:

Հետաքրքրվում ենք՝ ո՞ւմ կողմից է թերագնահատված կնոջ դերակատարումը Հայաստանի կայացման գործում՝ պետությա՞ն, թե՞ հասարակության:

«Կարծում եմ՝ հասարակության: Այն առումով, որ հասարակությունը նաև թելադրում է որոշ չգրված կանոններ, իսկ պետական մակարդակով, բնական է, օրենքների և տարբեր իրավակարգավորումների շրջանակներում փորձ է արվել տալ կանանց հավասար հնարավորություններ, բայց այդ իրավունքները, որ կան, դեռևս չեն կիրառվում, որովհետև կիրառման մեխանիզմները և վերաբերմունքը, կարծրատիպերը և հենց այն ձևաչափը, որը մատուցվում է, դեռևս ընկալելի և հասանելի չէ: Հետևաբար, ես կարծում եմ, որ թե՛ պետությունը, թե՛ մենք՝ որպես քաղաքացիներ, թե՛ տղամարդիկ, նաև դերակատարում ունեն կանանց ներգրավվածության ապահովման և իրենց դերի ու նշանակության վերագնահատման և վերաիմաստավորման գործում»:

Պնդում կա, թե եթե արտաքին քաղաքականության ոլորտում կանանց ներգրավումը քաղաքականության բնույթի փոփոխություն չի բերում, ապա ներքին քաղաքական և հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը մեծ փոփոխությունների պատճառ է դառնում: Պատգամավորը, սակայն, այդ պնդման հետ համաձայն չէ: Խորապես համոզված է, որ բանակցային այն մթնոլորտում, որոնցում որ կայանում է նաև արտաքին քաղաքականությունը, կանանց նշանակությունն ու ներգրավվածությունը թերագնահատել նշանակում է չհասկանալ, թե ինչ արժեք կարող են կանայք ավելացնել այդ միջավայրում և այդ պրոցեսներին:

Մանե Թանդիլյանն ամուսնացած է և ունի երկու զավակ: Հետաքրքրվում ենք՝ մեկը մյուսին չի՞ խանգարում, արդյո՞ք հասցնում է լիարժեք լինել թե՛ տանը, թե´ քաղաքականության մեջ:

«Գիտեք, լիարժեքության զգացումը մարդու ներքին զգացողությունն է և պետք չէ լինել ամեն ինչում կատարյալ: Իհարկե, դրան պետք է ձգտել, բայց չպետք է հուսահատվել, երբ ամենը ամեն պահի չես հասցնում կամ տեղում չես: Ես ուզում եմ ասել, որ կանայք, այո՛, պետք է երբեմն հետ կանգնեն և իրենց մասին էլ մտածեն ու ասեն՝ ու թող ամբողջ աշխարհը սպասի»,- եզրափակեց խոսքը ԱԺ պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP