Վարչապետը հանդիմանել է Արսեն Թորոսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Վարչապետը հանդիմանել է Արսեն Թորոսյանին

17:30 07.03.2019

Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը.

«Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10։00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն եմ տեսել, որը երկու շաբաթ առաջվա նախագծից էականորեն տարբերվում է և հիմա ոչ մի հնարավորություն չունեմ դա քննարկելու»,- ասել է Թորոսյանը:

Ըստ առողջապահության նախարարի՝ ակցիզային հարկի մասին ի սկզբանե դրված փիլիսոփայությունը հիմա դեֆորմացվել է: Մեկը վերաբերում է «Շաքարի հարկ» կոչվող հարկին է, որը հիմա «Գազավորված ըմպելիքների հարկ» է: Թորոսյանի խոսքերով` ցանկից դուրս են մնում այն ըմպելիքները, որ շաքար չեն պարունակում, գազավորված չեն,  բայց պակաս վտանգավոր էլ չեն:

«Այսինքն՝ այս դեպքում խոսք լինել չի կարող որևէ առողջապահական նպատակ լուծելու մասին: Պետությունը իր համար որոշում է, որ մի տեսակ ապրանքն ավելի հարկի, մեկ այլ տեսակը չհարկի այլ նկատառումներով, ինձ համար անհասկանալի»,- հավելել է Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ հաջորդ փոփոխությունն այն է, որ ծխախոտի արտադրանքի արտադրատեսակներից մեկի ակցիզային հարկը նախկինում եղել է 8500 դրամ, իսկ հիմա 2000 դրամ է դարձել: Իջեցումն իր համար անհայտ պատճառներով է եղել:

«Մենք խթանում ենք այս արտադրատեսակի օգտագործումը՝ շատ ցածր ակցիզային հարկ սահմանելով: Դա անընդունելի է առողջապահական տեսանկյունից ու նաև միջազգային պարտավորություններից ելնելով»,- ասել է  Թորոսյանը:

Հավելենք, որ խոսքն IQOS-ների հարկային դրույքաչափերի մասին է:

«Ես էստեղ մի բան չեմ հասկանում, 8 ամիս քննարկում ենք և պարզում, որ էլի տեղյակ չենք քննարկումից, ինչի՞ է սա սենց»,- արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրենք՝ որպես շատ շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին:

«Լսե´ք, որ ՀԿ-ն ասում է` մեզ չեն ներգրավվել քննարկումների մեջ, էդ ես դեռ հասկանում եմ, բայց որ նախարարն է ասում, կներե´ք, ինձ համար զարմանալի է»,- արձագանքել է Փաշինյանը՝ հավելելով, որ Արսեն Թորոսյանին չի հետաքրքրում բյուջե մուտքը, այլ այն, որ ծխախոտը այնքան թանկ լինի, որ մարդիկ չծխեն։

Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը չի կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցիալական հարցերի նախարարություն: Պետք է մտածել նաև հարկային եկամուտների, գյուղացիների մթերքի մթերման մասին:

«Հեսա տեսեք՝ Ձեր ասածների արդյունքում մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»,- հավելել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

BACK_TO_TOP