Ախուրյանի համայնքապետարանը 9 տարի անավարտ մնացած բնակարանաշինությունն ավարտելու առաջարկներ է ներկայացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ախուրյանի համայնքապետարանը 9 տարի անավարտ մնացած բնակարանաշինությունն ավարտելու առաջարկներ է ներկայացնում

19:30 07.03.2019

Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն ավարտին հասցնելու մի քանի տարբերակներ է համայնքապետարանն առաջարկում արդեն հերթացուցակից դուրս մնացած անօթևան ընտանիքներին:

Թեթև կոնստրուկցիաներից, արագ կառուցվող ու ավելի հարմար գյուղական բնակավայրի համար. սա բնակարանաշինական այն մոտեցումն էր, որով 2010-ին Ախուրյանում կառավարությունը որոշել էր առանձնատներ կառուցել: Կառուցապատող էր ընտրվել «Չիգանա» ՍՊԸ-ն: Փորձնական 6 տուն էր կառուցվելու` 6-ից 2-ի շինարարությունն ավարտին էին հասցրել, մյուսները կիսակառույց են:

Ախուրյանի համայնքապետը չի թաքցնում, որ շինարարության ձգձգումներն ի սկզբանե ծրագրի ձախողումն էին կանխատեսում: Տները կառավարությունը գնելու ու հատկացնելու էր Ախուրյանի անօթևաններին: Հերթը բաշխմանը չհասավ: Կառավարությունն ու մասնավոր կառուցապատողը համաձայնության չէին եկել. պատճառներն այդպես էլ համայնքի ղեկավարին հայտնի չդարձան: Իսկ 2 առանձնատները, որոնք գրեթե պատրաստ էին, վաճառքի էին հանվել, բայց գնորդ չէր գտնվել:

Առանձնատների ապակիները կոտրված են, դռները՝ բաց, ներսում՝ ամեն ինչ թալանված: Տարածքը պահակ չունի: Այն, ինչ 9 տարի առաջ պետական ծրագիր էր համարվում, հիմա պարզապես առանց տնօրինման քայքայվում է: Ախուրյանի գյուղապետարանը մի քանի անգամ առաջարկել է սեփականատերերին առանձնատները նվիրատվությամբ իրենց հանձնել, իսկ համայնքն էլ պատրաստ է իր միջոցներով շինարարությունն ավարտին հասցնել ու հատկացնել անօթևան ընտանիքներին:

«Համայնքը պատրաստ է մասնակցել, միասին ընտրենք շահառուներին, ավարտին հասցնենք տները և հատկացնենք անօթևաններին: Սա տարբերակներից մեկն է: Հաջորդ տարբերակն այն է, որ ընտրված շահառուները ևս ներդրում ունենան տների շինարարությունն ավարտին հասցնելուն: Տարբերակները շատ են, կապված սեփականատերերի հայեցողության հետ, նաև մենք պատրաստ ենք մասնակցելու»,- SHANTNEWS.amի  հետ զրույցում նշել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը:

Առաջին անգամ չէ համայնքի ղեկավարը նման առաջարկությամբ դիմում: Ըստ Արծրուն Իգիթյանի՝ արձագանք չի եղել, որովհետև սեփականատերը մեկ անձ չէ, այլ մի քանիսը: Նրանք մերժել են անգամ գյուղի բնակիչներից մեկի տունը մատչելի գնով ձեռք բերելու ու այն վերակառուցելու մասին առաջարկը:

Խնդիրը կարգավորման պետական տիրույթից արդեն դուրս է: Շինությունները նվիրելու կամ այլ տարբերակով տնօրինելու իրավունքը մասնավորինն է, իսկ այդ ընկերության սեփականատերերը վաղուց  Ախուրյանում չեն երևացել, իսկ ընկերության անվանումը բացակայում է Հայաստանի գործարար տեղեկատուի ցանկից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

23:12 27.11.2024

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

Հարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

23:05 27.11.2024

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

Ֆրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

22:56 27.11.2024

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

BACK_TO_TOP