Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն․ ԼՂ ժողովուրդն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+8.09 oC

Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն․ ԼՂ ժողովուրդն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է․ Փաշինյան

17:54 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարց տալիս հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը Արցախին բարձր ինքնավարություն տալու ակնարկներ է անում։

«Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն։ Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա օգտվել ինքնորոշման այդ իրավունքից»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լինի կարգավորումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Փաշինյանն ասաց, որ վերջին ամիսներին աշխատանք են տանում, որ միջազգային գործընկերների համար ընկալելի դառնա հայկական կողմի դիրքորոշումը, և վարչապետի տպավորությամբ՝ դինամիկան այնպիսին է, որ ընկալման մակարդակը բարձրանում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին երկարաձգել է մոբիլիզացիան

18:43 05.02.2025

Զելենսկին երկարաձգել է մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվում է մինչև մայիսի 9-ը, հաղորդում է ուկրաինական Strana.ua պարբերականը։ «Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան մինչև մայիսի 9-ը երկարաձգելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմ է մտցվել 2022 թվականի փետրվարի 24-ից: Հաջորդ օրը Զելենսկին հրամանագիր է […] ...

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին

18:36 05.02.2025

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի ներկայացուցիչ Ջուլիե Մոնակոյի հետ: Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։ Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ […] ...

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է խորհրդարանում իր տեղերից

18:29 05.02.2025

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է խորհրդարանում իր տեղերից

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հավանություն են տվել 49 ընդդիմադիր պատգամավորի՝ մանդատներից հրաժարվելու հայտերին՝  օրենսդիր մարմնի պատգամավորների քանակը 150-ից պաշտոնապես նվազեցնելով 101-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։ Դիմումները ներկայացրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր անդամները: «Ընդդիմությունը չի կարող անընդհատ […] ...

«Յուվենտուսն» ու Ա Սերիան շնորհավորել են Ռոնալդուին

18:23 05.02.2025

«Յուվենտուսն» ու Ա Սերիան շնորհավորել են Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսն» ու իտալական Ա Սերիան շնորհավորել են Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Լեգենդար պորտուգալացին դարձավ 40 տարեկան։ Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թվականներին՝ 98 խաղում խփել 81 գոլ։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր և գավաթակիր։ ...

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները

18:17 05.02.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները

Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս: Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը […] ...

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան

18:12 05.02.2025

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս […] ...

BACK_TO_TOP