17:58 06.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ խոշորացումը համարում են դրական, որոշ համայնքներում այն սպասված արդյունքները տվել է, այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, տնտեսական հաշվարկներ: Պապիկյանը նաև նշեց՝ իրականում այդ գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ խոշորացումը երբեմն արհեստական բնույթ է կրել:
Նախարարի խոսքերով՝ համայնքների ունակությունների, տնտեսական պոտենցիալի համալրումն ու ճիշտ կառավարումը կարևոր է:
«Նորաշեն համայնքի մասին տեղեկություն առաջին անգամ ստացա, այլ համայնքներից բողոքներ ունենք, բայց նրանց մասին առաջին անգամ եմ իմանում: Հաճախ կենտրոնը, մետրոպոլիան օգտագործում է խոշորացված համայնքի ողջ ներուժը՝ այն ուղղում միայն այդ համայնքի զարգացմանը, այստեղ պետք է ճիշտ վերահսկողություն»,- ասաց նա՝ խոստանալով, որ նշված համայնքը իրենց ուշադրության կենտրոնում կլինի, կայցելեն:
Հարցը բարձրացնող պատգամավորին նա կոչ արեց միանալ իրեն: Պապիկյանը հայտնեց՝ աշնանը կարող է լինել խոշորացման հաջորդ փուլը, եթե հանրությունը տա համաձայնությունը, հարցը հանրաքվեի կդրվի: Նա ընդգծեց՝ պետք է ունենալ պակաս թվով համայնքներ, որ տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրը:
08:06 31.03.2025
4 անգլիական թոփ ակումբներ կպայքարեն «Այնտրախտի» 20-ամյա ֆուտբոլիստի համարԱնգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […] ...
08:00 31.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
07:15 31.03.2025
Գյումրիի 73 ընտրատեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 73-ի նախնական արդյունքները. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 476, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 8 338, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 479, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 518, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 560, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 1 877, «Դեմոկրատական այլընտրանք» […] ...
00:16 31.03.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել ՌՊԼ-ումՀայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով: Բանդիկյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում […] ...
00:05 31.03.2025
Փարաքարի չորս տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։ ...
23:59 30.03.2025
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներինԵկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ մինչև 100 հազար դրամ միանվագ` կրթական ծախսերից և մինչև 50 հազար դրամ՝ ստոմատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...