Շիրակի մարզպետի առաջին այցը մարզի գյուղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզպետի առաջին այցը մարզի գյուղեր

23:35 06.03.2019

Շիրակի մարզպետն աշխատանքային այցերն է սկսում մարզի համայնքներ: Տիգրան Պետրոսյանն այսօր առաջին այցը կատարել է խոշորացված Սարապատ համայնք, հանդիպել վարչական ղեկավարների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Սարապատը, որպես խոշորացված համայնք, մարզում հարկերի հավաքման լավագույն ցուցանիշ չի ապահովել, բայց մարզպետը համոզված է, որ այս համայնքները զարգանալու հնարավորություններ ունեն:

Աշոցքի տարածաշրջանի Սարապատ խոշորացված համայնքը 15 բնակավայր ունի: Փոքր գյուղեր՝ մեծ խնդիրներով, որոնք եթե լուծվել են, ապա մասնակի: Գյուղացիների ակնկալիքը համայնքների խոշորացումից էր, բայց դա էլ խնդիրների արագ լուծման ճանապարհ չէ առայժմ:

Մարզպետի խոսքերով՝ մարզում թռիչքաձև զարգացում ապահովել հնարավոր չէ, քանի որ բյուջեից էլ թռիչքաձև աճ չի սպասվում: Բայց այդ, ինչ հնարավոր է եղել մինչ այժմ պահպանել, պետք է նպատակային օգտագործվի: Սարապատ համայնքում գտնվող, այսպես կոչված, ձորի գյուղերն ընդամենը 40 կմ են հեռու համայնքային կենտրոնից, բայց անբարեկարգ ճանապարհների պատճառով դրանց հետ տրանսպորտային կապ չկա: Այնինչ, այդ գյուղերի միջով հնարավոր է Շիրակի մարզից Լոռու մարզ, նաև Թռչկանի ջրվեժ 2-րդ ճանապարհը բացել, ինչը այլ մարզերի հետ շփումների միջոցով թույլ կտա գյուղերի զարգացումն ապահովել,-համոզված է մարզպետը:

Համայնքի բնակիչներին, սակայն, ավելի շատ հետաքրքրում էր մոտ մեկ ամսից գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: Կառավարությունն այս տարի սուբսիդավորմամբ սերմացու, դիզվառելանյութ, պարարտանյութ չի հատկացնում:

Ըստ մարզպետի՝ պատճառը սերմացուների մասով չարաշահումներն էին, որ թույլ էին տվել գյուղապետերը: Որոշ դեպքերում, երբ սերմացուների ծրագիրն արդեն ավարտված էր, նրանք իրենց պահեստավորած անորակ սերմացուներն էին իրացրել, ինչի պատճառով գյուղացիները հայտնվել էին դժվար իրավիճակում:

Հիմա նախարարությունը տարբերակներ է որոնում, թե ինչպես աջակցեն գյուղատնտեսությանը: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանն էլ հավաստեց, որ պետական սուբսիդավորում թեև չկա, բայց ներկրումների շուկայում մենաշնորհների վերացումից հետո մրցակցություն է ստեղծվել և գյուղացին հնարավորություն ունի դիզվառելիքը, սերմացուն ու պարարտանյութը գնել էժանացված գներով, ինչը մոտ է սուբսիդավորման արժեքին:

Հիմա խնդիր է միայն գարնանացան գարու սերմացուն: ՌԴ-ում գների կտրուկ աճի պատճառով գարի չի ներկրվել Հայաստան: Իսկ Աշոցքի գյուղերում ցանքերը գնալով պակասում են ու այլ խնդրով պայմանավորված: Այս տարածաշրջանը հակակարկտային կայաններ չունի, ամեն տարի գյուղացու բերքը դաշտերում կարկտի բաժին է դառնում:

Գյուղերում զարգացում կարող են ապահովել սուբվենցիոն ծրագրերը: Համայնքն ընդամենը 2 ծրագիր է ներկայացրել սուբվենցիոն ֆինանսավորման, հիմնականում ոռոգման և խմելու ջրագծերի նորոգման: Գումարի 65 տոկոսն է համաֆինանսավորելու կառավարությունը: Համայնքում քանի տարի է՝ լուծում չի ստանում նաև արոտավայրերի ջրարբիացման ծրագիրը, որը Աշոցք համայնքի հետ էր կապված: Աշոցքի համաֆինանսավորումն ուշացավ, ինչի պատճառով էլ 2 տարի է՝ ծրագիրը ձգձգվում է նաև մյուս համայնքների համար: Սարապատում նաև ցանկություն ունեն պելետների արտադրություն հիմնել, նաև Քարախաչի քամու ուժն օգտագործել էներգիա ստանալու համար: Գյուղերում տնտեսական զարգացում ու ներդրումներ ապահովող ցանկացած ծրագիր մարզպետարանում պատրաստ են քննարկել ու հնարավորինս աջակցել: Նշված բոլոր ծրագրերն էլ դեռ հիմնականում տեսական են, գործնական փուլերի անցում առայժմ չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP