«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը

14:21 06.03.2019

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ժան Կլոդ-Յունկերի խոսքերով՝ ԵՄ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության համար և աջակցության պատրաստակամության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել գործընկերության խորացման հեռանկարները: Այս համատեքստում նախ և առաջ կողմերն ընդգծել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և այդ առումով կարևորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը ի սկզբանե դատապարտված էր. Հեռանկար բանավեճ

14:17 28.12.2024

Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը ի սկզբանե դատապարտված էր. Հեռանկար բանավեճ

Արդյո՞ք Արցախի վերադարձը Ադրբեջանին ունեցել է այլընտրանք: Ճի՞շտ է, որ նախորդ բոլոր վարչակազմերը բանակցել են հենց տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրող բանաձևերի շուրջ: Ո՞վ է ձախողել Լեռնային Ղարաբաղի պետականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի նախկին անդամ Հայկ Խանումյանը ու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: […] ...

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

14:10 28.12.2024

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ ...

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

14:04 28.12.2024

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […] ...

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

13:57 28.12.2024

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես […] ...

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

13:50 28.12.2024

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

13:46 28.12.2024

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […] ...

BACK_TO_TOP