14:00 06.03.2019
Ռուսաստանում տեղի է ունեցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ՝ 2015-2020թթ. ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման փուլից՝ հետբացթողումային փուլ մաքսային հսկողության անցման սկզբունքի և ապրանքների առանձին տեսակների տեղափոխման համար սահմանափակումների վերաբերյալ: Որոշումները վերաբերել են նաև ԵԱՏՄ անդամ պետության տարածքում սկսվող և այլ անդամ պետության տարածքում ավարտվող բեռների, ուղևորների և/կամ ուղեբեռների ներքին փոխադրման նպատակով միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, կցորդների, կիսակցորդների և/կամ դրանց վրա տեղափոխվող կոնտեյներներին:
Անդրադարձ է եղել ՀՀ տարածքում ազատ շրջանառության համար բացթողնված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման միասնական մոտեցումներին, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելուն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառմանը, առանձին ապրանքատեսակների՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգմանը և այլ հարցերի:
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ10:33 05.11.2024
Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:27 05.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպքԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...
10:17 05.11.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:14 05.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ: ...
10:00 05.11.2024
Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնիՀամընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […] ...