13:12 06.03.2019
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է Մեջլիսի նախկին նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:
Նա անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքին և վերջինիս պատկանող գույքի հարցերին:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է հետևյալը.
«Մեր աչքերի, մազերի, մաշկի գույնը տարբեր է, բայց մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է: Այս սկզբունքով պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ինչ որոշում էլ ընդունենք, միասին ենք ընդունելու»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Յըլդըրըմի պնդմամբ`«ԱԶԿ»-ի իշխանությունը համայնքային 167 հիմնադրամներին պատկանող 1029 կառույց է վերադարձրել, սեփականության վկայական տրամադրել և հավելել, թե առաջիկայում նույնպես կշարունակեն նման վարքագիծը:
Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Ստամբուլում ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզման կա, որից 16-ը՝ հայկական:
Մեջլիսի նախկին նախագահի խոսքերով՝ որոշ ժամանակ, երբ բնակվել է Ստամբուլի Քուրթուլուշ շրջանում, իր հարևանը հայ է եղել, և որևէ տեսակ անհարմարություն չի նկատել նրանց կողմից: Նրա խոսքով`հայերի հետ ապրել է, ինչպես մեկ ընտանիքում:
Յըլդըրըմը կրկնել է նախագահ Էրդողանի հնչեցրած, բայց չփաստարկված այն տեղեկությունը, թե Թուրքիայում այժմ բնակվում է Հայաստանից արտագաղթած 100.000 հայ:
23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ08:00 05.11.2024
Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայից արձակված յոթ հրթիռների մասինՀյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։ Նման տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Առնվազն յոթ հրթիռ թռել է 400 կմ թռիչքի 100 կմ բարձրության վրա», – մեջբերում է նրա խոսքերը FNN հեռուստաալիքը։ Հրթիռի արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական […] ...
00:00 05.11.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու ՃապոնիանԵվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […] ...
23:52 04.11.2024
Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրաՀյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […] ...
23:44 04.11.2024
Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանիցԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […] ...
23:36 04.11.2024
Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունըԳերմանիան Իսրայելին կոչ է անում ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հյուսիս, քանի որ մատակարարումների պակասը հանգեցրել է «հուսահատ» և «անտանելի» իրավիճակի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...
23:28 04.11.2024
Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններումՎաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […] ...