15:35 05.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, անդրադարձավ ընտրողների մասնակցության թվին, հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են տարվում ուռճացված ցուցակի մաքրման ուղղությամբ:
Մուկուչյանն արձագանքեց, որ այստեղ հարցն այն է, թե ինչ մեխանիզմով է կազմվում ցուցակը: Նա նշեց՝ գործող ԸՕ պահանջներով ցուցակներում ընդգրկվում են բոլոր քաղաքացիները, որ ունեն հաշվառում ՀՀ-ում, ՀՀ քաղաքացիներ են՝ անկախ այն հանգամանքից՝ արտերկրո՞ւմ են, թե՞ ոչ, եթե տվյալները լինում են ընտրողների ռեգիստրում, բնակչության ռեգիստրում, ապա տեղափոխվում են ընտրողների ցուցակ:
Մուկուչյանն ասաց, որ լայն հրապարակայնություն կա այդ ցուցակների, նաև թերությունների վերացման հետ կապված, ապա ընդգծեց՝ այն եզակի երկրներից ենք, որ հրապարակում է ստորագրած ցուցակները, հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուրը ստուգի: ԿԸՀ նախագահը նշեց, որ լիազոր մարմինը ցուցակի հետ կապված ամենօրյա աշխատանք տանում է, այն մշտապես հրապարակված է: Մուկուչյանը շեշտեց՝ հարցադրումը ցուցակի կազմման մեթոդին է վերաբերում:
19:54 10.04.2025
«Ինտերի» հասունությունը տպավորում է․ Ռաֆայել Բենիտես«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […] ...
19:50 10.04.2025
ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու […] ...
19:44 10.04.2025
Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկմանԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...
19:40 10.04.2025
Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...
19:35 10.04.2025
Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...
19:25 10.04.2025
2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել էՌազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...