Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում «հայաստանցի-ղարաբաղցի» շահարկումներից. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում «հայաստանցի-ղարաբաղցի» շահարկումներից. Անդրանիկ Քոչարյան

12:50 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում սպարապետ Վզգեն Սարգսյանի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Վազգեն Սարգսյանի կերպարին, այլև խոսել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հավանականության մասին:

«Բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսնայկյունից, որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման  չկա, առաջնահերթությունները` հերթով: Արամ Սարգսյանն ասել է, իշխանությունը պետք է ամուր լինի, պարզապես նշել է, որ Հոկտեմբերի 27-ի հետևում կարող են լինել արտաքին հզոր քաղաքական ուժեր»,- ասել էնա:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է այդքան հզոր լինել, որ բացահայտի նման գործը, պատասխանել է.

«Հայաստանը պետք է դառնա այնպիսի հզոր երկիր իր ինքնիշխանությամբ, որ իր երկրում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն կարողանա բացահայտել, ինչ վերաբերում է մեր պետությունում տեղի ունեցածին՝ Մարտի 1, թե Հոկտեմբերի 27, ունենալու ենք այդ բացահայտումները, Մարտի 1-ը, տեսնում եք, թե ինչ տեմպով է առաջ գնում»:

Անդրադառնալով հողերը հանձնելու վերաբերյալ ակտիվ խոսակցություններին ու առաջ քաշվող վարկածներին՝ Քոչարյանը հերքել է նման քայլը իշխանության կողմից, ընդհակառակը, դա համարել է նախկին իշխանությունների քաղաքականություն՝ ասելով.

«Մենք այդպիսի ակտիվացում չենք արել,  ով միտինգներ է անում, իրենց պիտի հարցնեք, ո՞վ է ասել կամ որտեղի՞ց են լսել, Քոչարյանն էլ էր երեկ մեկուսարանից մտահոգված, բայց իր ժամանակ բանակցում էին փոխզիջումների տարբերակմների մասին, ինքը, Սերժ Սարգսյանը, իսկ նոր իշխանությունները պարզապես բանակցում են, գնում է ճանաչողական պրոցես: Իսկ զիջումների մասին Ադրբեջանը որևէ տող չի ասել, Հայաստանը ո՞նց կարա որևէ բան ասի»:

Երկիրը պառակտելուն ուղղված մի քայլ էլ «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկումներն են, որոնք, ըստ Քոչարյանի, արվում են ինչ-ինչ ուժերի կողմից:

«Արհեստածին են, ես զգում եմ, որ ինչ-որ ուժեր ուզում են շահարկել այն ինչ չկա, իսկ ՀՀ -Արցախ շահարկումները կարող են շատ վտանգավոր զարգացումների բերել անվտանգության առումով, չի կարող լինել այդպիսի բան, Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում շահարկումներից, հենց փորձում էին, բախվում էին բազալտե կերպարին»,- եզրափակել է խոսքը նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP