Նաիրա Զոհրաբյանը խնդիր է տեսնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Նաիրա Զոհրաբյանը խնդիր է տեսնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործում

12:14 05.03.2019

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, խոսել Հայաստան-Եվրամիություն ճանապարհային քարտեզի գրեթե պատրաստ լինելու մասին: Զոհրաբյանը նշել է, որ այն քննարկման ընթացքում է և առաջիկայում կհաստատվի:

«Հանգամանալից քննարկում ենք Հայաստան-ԵՄ ճանապարհային քարտեզը, որը պիտի հաստատվի առաջիկայում, գործողությունների քարտեզը: Ըստ էության, կարելի է ճանապարհային քարտեզի աշխատանքներն ավարտած համարել, գիտեք, որ դեռ մեկ տարի առաջ՝ հունիսի 1-ին, ուժի մեջ էր մտել 80 տոկոսը, և հիմա պետք էր հստակ գործողությունների անցնել: Ես կրկին խոսել եմ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիաբաղադրիչին Հայաստանի անհապաղ միանալու մասին, որովհետև եթե չենք միանում, մեր կինոգործիչները զրկվում են այդ հսկայական բյուջեից դրամաշնորհներ ստանալու և այն հրաշալի պրոյեկտներից օգտվելու հնարավորությունից»,-ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման ընթացքին, պատգամավորն այս հարցում խնդիր է տեսնում և կարծում է, որ ԱԳՆ-ը պետք է արագացնի համաձայնագրի վավերացման ընթացքն այն երկրների կողմից, որոնք դեռևս չեն հաստատել:

«Ես կարծում եմ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները ևս պետք է շատ ավելի ակտիվ լինեին: Մայիսին Եվրապառլամենտի ընտրություն է նախատեսված, հասկանալի է, որ չեմ կարծում, որ երկրներն իրենց խորհրդարանական ընտրությունները թողած՝ մտածեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին, այո՛, կարծում եմ՝ մեր արտաքին գերատեսչությունը մի քիչ ավելի նախաձեռնողական պետք է լիներ: Եվ մեր դեսպանները, ովքեր հիմա այլևս հույս ունեմ` չեմ կարող ասել, որ դեսպան աշխատում է մի իքս ծագման բիզնեսմենը, հույս ունեմ, որ կադրային դիվանագետները չեն շարունակի նախկին ավանդություները, երբ դեսպան էին դառնում մարդիկ, ովքեր զբաղվում էին ոչ թե ՀՀ արտաքին, այլ սեփական շահը պաշտպանելով: Հուսով եմ, որ մեր դիվանագիտական կորպուսը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործում կլինի շատ ավելի ակտիվ, այո՛, տեսնում եմ խնդիր»,-նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP