Ինձ համար անհասկանալի է, թե 10 հազար մարդու կրճատումն ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ինձ համար անհասկանալի է, թե 10 հազար մարդու կրճատումն ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան

12:07 05.03.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մի քանի հարցերի, այդ թվում խոսել Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին: Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ վարչապետը Սպահանում արած այն հայտարարության ժամանակ, երբ ասում էր, թե Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ գործակալներ են: Զոհրաբյանը նախ նշեց, թե այդ հարցի պատասխանը պետք է վարչապետից ճշտել, ապա հավելեց.

«Ես այնքան կարևոր գործեր ունեմ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, որ չեմ մտածել, թե ով է շպիոն, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, եթե պարտականությունների մեջ կավելացվի բացահայտել քաղաքական գործիչ-գործակալներին, վստահեցնում եմ, որպես պարտաճանաչ պատգամավոր, այդ հարցով կզբաղվեմ»:

Ապա լրագրողները Զոհրաբյանից հետաքրքրվեցին պետական համակարգում 10 հազար աշխատակիցների կրճատման վերաբերյալ կառավարության անդամների կողմից արված հայտարարություններով: Նա այս հարցում լուրջ խնդիրներ է տեսնում:

«Մտահոգիչ էր, պետք է հարցը բարձրացվի, ինձ համար անհասկանալի էր նաև ձևակերպումը, որ 10 հազարի կրճատումը կնպաստի պետության շահին, ինձ համար անհասկանալի է, թե 10 հազար մարդու կրճատումն ինչպե՞ս կարող է նպաստել ՀՀ շահին, միգուցե ՀՀ փոխվարչապետը կունենա բացատրություն Հայաստանի շահ և գործազրկություն ուղիղ կապը տեսնելու, կարծում եմ՝ վաղը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հնարավորությունը կունենանք»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP