Խախտվում են պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները. Սերգեյ Ատոմյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

Խախտվում են պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները. Սերգեյ Ատոմյան

11:24 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը մարտի 5-ին խորհրդարանում անդրադարձավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը:

Նա ընդգծեց՝ վերջին տարիներին դատական պրակտիկան տուժողի կարծիքին, պատճառված նյութական վնասի վերականգնման հանգամանքին էական տեղ է հատկացնում: Ըստ պատգամավորի՝ քննարկվող օրենքի նախագծի ընդունման պարագայում այնպիսի իրավիճակ կստեղծվի, երբ տուժողը, որ ժամանակին բավարարված է եղել նշանակված պատժաչափով, այժմ տեղեկանում է, որ ինչ-ինչ պատճառներով պատժաչափը կրճատվել է: Դա, Ատոմյանի կարծիքով, կարող է տուժողների մոտ դժգոհություն առաջացնել, քանի որ խոսքն անցած ժամանակահատվածի մասին է, ինչն ընդունելի չէ:

Ատոմյանի խոսքով՝ նախագծով փաստացի առաջարկվում է կրճատել նախնական կալանքի տակ գտնվելու ազատազրկման դատապարտված դատապարտյալների պատժաչափը:

«Կարծում եմ՝ խախտվում են արդարացի պատժի նշանակման, հանցավորի անձը բնութագրող տվյալներից ելնելով՝ պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

19:10 15.01.2025

Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […] ...

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

18:44 15.01.2025

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և  հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […] ...

Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համար

18:34 15.01.2025

Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համար

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […] ...

Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

18:25 15.01.2025

Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2: Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների […] ...

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար

18:17 15.01.2025

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող […] ...

Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

18:10 15.01.2025

Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […] ...

BACK_TO_TOP