20:15 04.03.2019
Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 2-ին հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն, որոնցից մեկը՝ ՀՀ գլխավոր hյուպատոսությունը, գործում է Հալեպում:
Իր հերթին՝ դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնության ձեռք մեկնել եղբայրական սիրիացի ժողովրդին, ինչի վառ ապացույցն է Հայաստանից վերջերս Հալեպ ժամանած մասնագետների մարդասիրական առաքելությունը:
Զրուցակիցները քննարկել են Հալեպում հայ համայնքի ներկա վիճակը: Նահանգապետը վստահեցրել է, որ Հալեպի տեղական ինքնակառավարման մարմինները առանձնահատուկ ուշադրությամբ են վերաբերվում հալեպահայության խնդիրներին:
Նույն օրը դեսպան Գևորգյանը հանդիպել է Հալեպի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ ավետարանական համայնքի ղեկավար վերապատվելի Հարություն Սելիմյանը, հալեպահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Դեսպան Գևորգյանը համայնքապետերի հետ քննարկել է հալեպահայ գաղութի առկա վիճակը, ինչպես նաև տեղեկացել համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Հասաքեում և Կամիղլիում բնակվող հայերի վիճակին:
ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է սփյուռքահայ կառույցների հետ սերտ համագործակցությունը: Տիգրան Գևորգյանը վստահեցրել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պատրաստակամ են համակողմանի աջակցություն ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին:
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...