Հախվերդյանի անցած ճանապարհը թույլ չի տալիս մտածել, թե նա արցախցուն համեմատել կամ հավասարեցրել է «թուրքին». Գևորգ Աճեմյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Հախվերդյանի անցած ճանապարհը թույլ չի տալիս մտածել, թե նա արցախցուն համեմատել կամ հավասարեցրել է «թուրքին». Գևորգ Աճեմյան

10:52 04.03.2019

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախահայության վերաբերյալ Ռուբեն Հախվերդյանի խոսքերին, որոնք ընկալվել են ոչ միանշանակ:

«Ֆորշից անցանք Հախվերդյանի՞ն։ Մոռացել ե՞ք` ով է այս մարդը և ինչեր է արել։ Ուզում եմ պարզ պատկերացնենք իրավիճակը։ Եթե Հախվերդյանը դիվանագետ լիներ, թերևս նրա որոշ ձևակերպումներ մեղմ ասած սխալ բնորոշեինք։ Համաձայն եմ`գուցե պետք էր ավելի զուսպ լինել քննադատության և եզրույթներ օգտագործելու մեջ, բայց ես կասկած չունեմ, որ այս մարդն Արցախի բնակչին վիրավորելու միտում չի ունեցել։ Արտահայտությունը, թե «50 տարի էլ պետք է, որ թուրքանման տարրերը վերանան Արցախից» չի նշանակում, թե նկատի ունի` արցախցին թուրք է։ Եկեք ընդունենք վերջապես, որ Արցախում մեծ քանակով թուրքեր են ապրել և, այո, թուրքական մշակույթի տարրեր կարող են մնացած լինել։ Եվ դա նորմալ է։ Հասկանում եմ` տարբերակման սահմանը շատ նուրբ է, բայց Հախվերդյանի անցած ճանապարհը թույլ չի տալիս մտածել, թե նա արցախցուն համեմատել կամ հավասարեցրել է «թուրքին»։ Քավ լիցի։ Պետք չէ այսքան միամիտ լինել։

Հ.Գ. Խոսքս ուղղում եմ որոշ «քաղաքական մեկնաբանների»։ Ամեն բան չի կարելի այսքան պարզունակ կերպով վերլուծել ու փորձել հրամցնել հասարակությանը։ Կան մարդիկ, որ քայլ ձիով կզինաթափեն և կմերկացնեն ձեզ։ Դիվիդենտներ մի հավաքեք անկեղծ ու մաքուր մարդկանց սևացնելով։ Դրանք մի օր փոշիանալու են ու թողնեն ձեզ ձեռնունայն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

BACK_TO_TOP