14:00 01.03.2019
Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վերջերս Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններում երկու շարժառիթ է տեսնում, որոնք պայմանավորված են վերջերս վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ:
Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Վրաստանի նախագահն օրերս այցելել է Ադրբեջան, որտեղ վերջինս կտրուկ հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
«Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Վրաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա խոսեր Ղարաբաղի «օկուպացիայի» մասին: Եղել են դեպքեր, երբ որ խոսել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ավելի դետալային հայտարարություն չի եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը, թեև ընդգծեց, որ նախկինում որևէ շարժառիթ պատճառ չի դարձել նման կտրուկ հայտարարություններ անելու:
Մանրամասնելով այդ շարժառիթները՝ Շիրակ Թորոսյանն անդրադարձավ վերջին շրջանում երկու հարևան երկրների միջև ստեղծված խնդիրներին, որոնք հետևանք էին մի քանի զարգացումների: Ներկայացնում է դրանք.
«Զուրաբիշվիլին քարոզարշավի ընթացքում այցելություն էր կատարել Ջավախք ու խոսել այն մասին, որ Վրաստանի նախորդ նախագահը ազգությամբ հայերին քաղաքացիություն չի շնորհել, և շնորհել է միայն ադրբեջանցիներին, ինքը պետք է շտկի այդ սխալը: Երկրորդ՝ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել էր հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, խոնարհվել, դա Շառլ Ազնավուրի մահվան հետ համընկել էր ու նաև ելույթ էր ունեցել: Ստացվել էր այնպես, որ նա անձնապես, ըստ էության, ճանաչել էր Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մենք գիտենք, որ Վրաստան պետությունն առայժմ խուսափում է այդ խնդրի բարձրաձայնումից: Առաջին շարժառիթը դիտարկում եմ այն, որ մեղմելու համար ադրբեջանական շրջանում առաջացած աղմուկը, այդպիսի հայտարարություն էր արել»,- նշում է ջավախքցի պատգամավորը:
Նա երկրորդ դրդապատճառը տեսնում է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության դաշտում: Ադրբեջանի ճնշումները վերջին շրջանում ավելացել էին:
«Վերջին շրջանում մասնավորապես հայտնի է ջավախքցի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու հարցը, նաև վերջին շրջանում Ադրբեջանը Վրաստանին մատակարարվող գազի գինը թանկացնելու հետ կապված խոսակցություններն ակտիվացրեց՝ դրանով ի ցույց դնելով իր դժգոհությունը»,- դիտարկեց պատգամավորը:
Վրաստանի իշխանությունները, ըստ նրա, չնայած ադրբեջանական լծակների կիրառմանը, կոռեկտ էին, զուսպ ու հավասարակշռված քաղաքականություն էին վարում, ինչն էլ նյարդայնացնում է Ադրբեջանին: Ասում է.
«Գոնե վերջին 10-15 տարիներին հաջողվել էր Վրաստանում իրենց տնտեսական ազդեցությամբ հակահայկական էլեմենտներն ակտիվացնել, այս տեսանկյունից Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նման հայտարարությունները գուցե այդ վիճակը մեղմելու ժեստ էին, քանի որ Զուրաբիշվիլին իրական իշխանության չի տիրապետում, Վրաստանը պառլամենտական հանրապետություն է, և իշխանության լծակներ չունեցող անձի կողմից արված հայտարարություն է, որը մի կողմից մեղմում է ադրբեջանցիների զայրույթը, մյուս կողմից` իրականում քիչ արժեք ունի նրա խոսքը, այլ բան, եթե նման հայտարարություն աներ Վրաստանի վարչապետը, դա կպայթեր որպես սկանդալ»:
Անկախ այդ հանգամանքից, Թորոսյանը բացասական է գնահատում Վրաստանի նախագահի հայտարարությունը և կարծում, որ այն չի նպաստելու հայ-վրացական հարաբերություններին ու տարածաշրջանային կայունությանը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ընդհակառակը, կարող է սադրիչ բովանդակություն ունենալ, որովհետև չի կարելի հակամարտող կողմերի երկու երկրների հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրի նախագահը արտահայտի բացարձակ կողմնորոշված և հակամարտության մի կողմի համար խիստ նպաստավոր հայտարարություն, դա անթույլատրելի է»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Այնուամենայնիվ, դա չի կարող արտահայտել պետության դիրքորոշումը, հետևաբար, չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Իշխանության լծակներին չտիրապետող, ֆորմալ իշխանություն կրող անձի հայտարարություններին կարելի է փիլիսոփայորեն մոտենալ և հիմք չդարձնել երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար, թույլ չտալ, որ հարաբերությունները վտանգվեն ինչ-որ նման հայտարարությունների պատճառով, չնայած որ պետք է թիրախավորենք, քննադատենք, դրանց անօգտակարությունը հակամարտության լուծման գործում»,- նշեց նա:
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...