Արցախում խնկարկել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Արցախում խնկարկել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին

22:57 28.02.2019

Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին այսօր խնկարկել են նաև Արցախում: Ստեփանակերտից մեր թղթակցի խոսքերով՝ այսօր կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը: Հազարավոր արցախցիներ են ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի: Հիշողություններից ու անպատասխան հարցերից բացի՝ օրը նաև արվածն ի մի բերելու և անելիքների մասին խորհելու խորհուրդն ունի՝ բոլոր սերունդների համար:

Հուշահամալիրում նաև հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն էին՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Սումգայիթյան սարսափը Մուսայելյան ընտանիքները ամեն տարի այս օրերին վերապրում են: Փրկվել են հրաշքով: Մայրը տանն էր, երբ պատրաստված ամբոխն այցելել է իրենց հասցեով: Կնոջը ջարդարարները ծեծի են ենթարկել: Պատկերը որդու աչքից չի հեռանում: Էվելինային փրկել է ամուսինը՝ ամբոխին ադրբեջանցի ներկայանալով:

Էվելինա Մուսայելյանը հիշել է․

«Երեք օր՝ փետրվարի 27-29-ը Բաքվի հարևանությամբ՝ Սումգայիթում, հայերին սպանում էին կազմակերպված, համակարգված: Մարդասպանների ամբոխը զինված էր մետաղե ձողերով, ապահովված քարի պաշարներով: Նրանց ձեռքին հայերի բնակարանների հասցեներն էին: Իրավապահներն էլ կամ չէին միջամտում, կամ օգնում էին մարդասպաններին:

Արցախի փախստականների միության անդամ Ռուզաննա Ավագյանի խոսքերով՝ փետրվարի 28-ին հայերին կոտորում էին ազգային պատկանելության համար․

«Կոտորում էին, որովհետև մենք հայեր ենք, մենք չպետք է ապրենք, մենք պետք է պատասխան տանք Ղարաբաղի համար: Հիշում եմ՝ մեր բակը բեռնատար մտավ, տասնյակ մարդիկ դուրս եկան: Մի մերկ հայ աղջկա դուրս քաշեցին, կապեցին մեքենային ու վանկարկում էին, թե այդպես կլինի բոլոր հայերի հետ»:

Արցախի փախստականների միության անդամ Սվետլանա Ղարիբյանը պատմել է․

«Գիշերը նրանք սկսեցին տները ներխուժել: Մենք թանքնվել ենք ռուս հարևանի տանը: Վաղ առավոտյան մեր ազգականն իր երեխաներ հետ մեզ Բաքու ճանապարհեց: Ավտոբուսը լիքն էր: Այդ պահին մի խումբ ադրբեջանցի երեխաներ ոչ հեռվում ֆուտբոլ էին խաղում: Սարսափելին այն էր, որ գնդակի փոխարեն երեխայի գլուխ էր»:

Ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջն օրակարգում է: Փետրվարի 28-ը, արդեն նաև պաշտոնապես, ոչ թե պարզապես զոհերի հիշատակի, այլև բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: Ադրբեջանահայության շահերն այսօր պաշտոնական Ստեփանակերտն է ներկայացնում:

«Երեք օրվա ընթացքում Սումգայիթում պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ հայ է սպանվել, ոչ պաշտոնական թվերով՝ մի քանի հարյուր: Խորհրդային բանակը Սումգայիթ մտավ միայն փետրվարի 28-ին: Դեպքերին սկսեց միջամտել մեկ օր անց: Սումգայիթյան ոճրագործությունը 1988-ին դատապարտել են Եվրախորհրդարանը, ԱՄՆ Սենատը, Արգենտինայի Խորհրդարանը: ԽՍՀՄ ղեկավարությունը Սումգայիթյան ոճրագործությանը քաղաքական գնահատական չի տվել: 88-ի վերջին դատավարությունը կայացավ: Պատասխանատվության է ենթարկվել մոտ 90 հանցագործ, մեկը՝ մահապատժի: Իրական կազմակերպիչները, սակայն, մնացել են անպատիժ: Սումգայիթյան ոճրագործության օրերին Ստեփանակերտի հուշահամալիրում 30 հազարանոց սգո միտինգ կայացավ: Օրեր անց՝ հուշահամալիրում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշաքարը դրվեց: Արդեն 31 տարի՝ հենց այդ հուշաքարին են ծաղիկներ խոնարհվում փետրվարի 28-ին»,- ասել է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP