Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

15:11 28.02.2019

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից դիմում էր ստացել «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից:

Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյո՞ք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում մշակվող տվյալները:

Գործակալության իրականացրած վարույթի արդյունքում պարզվել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի. ապաանձնավորված տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։

Ինչ վերաբերում է տվյալների մշակման մասին համաձայնություն ստանալու փաստին, ապա Գործակալությունը վարույթով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար մի քանի հարցում է ուղարկել նաև «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ին, արդյունքում վարույթի ընթացքում dasaran.am կայքում ավելացվել է «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» վերտառությամբ բաժինը, և մինչև վարույթով որոշում կայացնելը «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում տվյալների մշակումը համապատասխանեցվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչը կարելի է համարել վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից մեկը:

Վարույթով նաև հաստատվել է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար:

Գործակալության կողմից իրականացված ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» բաժինը ավելացվելուց հետո ներկայացվում է ինչպես կայքի նոր օգտատերերին, այնպես էլ կայքի արդեն գրանցված օգտատերերին՝ բաժինն ավելացնելուց հետո առաջին անգամ մուտք գործելիս:

Այսպիսով, վարույթի արդյունքում գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Միաժամանակ, հաշվի առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը և ներկայացրած նյութերը, Գործակալությունը վարույթի արդյունքում պահանջել «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ից ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար: Ի կատարումն վերջինի՝ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն գործակալությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ ապահովվել է dasaran.am կայքի բոլոր օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման վերաբերյալ, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականության» վերախմբագրման շրջանակում կայքում գրանցված բոլոր օգտատերերը և նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:

Վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակալություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քանի որ մի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ուշադրության կենտրոնում էր պահել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը և ահազանգել գործակալությանը, մյուս կողմից «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն, չսպասելով վարույթով որոշման կայացմանը, դեռևս վարույթի ընթացքում կատարելագործել է անձնական տվյալների մշակման իր քաղաքականությունը և անձնական տվյալների մշակումը ամբողջությամբ համապատասխանեցրել օրենքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը

12:31 27.11.2024

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» դեմ տնային խաղում 10-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցն ու մրցաշարում խփեց 100-րդ գոլը։ 36-ամյա Լևանդովսկին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայում լեհ ֆուտբոլիստից շատ գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել […] ...

18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

12:30 27.11.2024

18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային […] ...

Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում

12:25 27.11.2024

Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել […] ...

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

12:18 27.11.2024

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

12:12 27.11.2024

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

12:05 27.11.2024

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, […] ...

BACK_TO_TOP