14:50 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած խնդիրներին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.
«Խնդիրը, որ բարձրացրիք, դեդավշչինաները և առաջին անգամ նստողները նույն խցում չեն նստում, գույքի մասին եք խոսում, երբ մարդը մտնում է բնակարան, սպառնում է, դա հանցագործություն է և պետք է կալանք կրի: Բացի դրանից, խնդիրները կային, բայց այնպես չէին, որ 9 տեղանոց խցում 23 կալանավոր է եղել, բայց 9 տեղանոցում 13-ի մասին ես տեղյակ եմ»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե անձամբ է որպես լրագրող այցելել և հաշվել, որ նույն խցում 23 հոգի կա:
Բաղդասարյանը հավելեց.
«Երբ «Նուբարաշեն» նստում էիր, վտանգը, որ հեպատիտ Ց կբռնեիր, 100 տոկոս էր, նստողը դուրս էր գալիս հիվանդությամբ: Այս խնդիրները պետք է վեր հանել և մոտեցում ցուցաբերել կոնկրետ այն անձանց նկատմամբ, որ ունեցել են խնդիրները, ոչ թե համատարած բոլորի վրա»:
Ավելի ուշ Զոհրաբյանը, արձագանքելով հանձնաժողովի անդամի բարձրացրած հարցին, ասաց.
«Երբ խոսում էի դեդավշչինայի մասին, ես երկար տարիներ եմ անցկացրել ՔԿՀ-ներում ոչ որպես դատապարտյալ, այլ լրագրող և պատգամավոր, բայց իմ առջև խնդիր չէի դրել, բանտային սլենգը յուրացնել, բայց եթե գտնում եք, որ պարտադիր է, խոստանում եմ յուրացնել: Երբ ասում էի դեդավշչինա, ես նկատի չունեի, որ հինը նորերի հետ, նկատի ունեի բանտային պայմաններ, բայց եթե բանտային սլենգի շեղում կա, ներողություն դրա համար»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...