19:12 27.02.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Օրակարգում ՀՀ դատախազության 2018թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր: Ընդլայնված նիստին մասնակցել են նաև ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության, հանրապետական քննչական մյուս մարմինների, ինչպես նաև փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները:
Գլխավոր դատախազի տեղակալները ներկայացրել են հանցավորության ընդհանուր վիճակի, հանցագործությունների հակազդման բացահայտման ընդհանուր միտումների վրա ազդող դրական և բացասական գործոնները, ինչպես նաև մինչդատական վարույթի, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության և դատախազության սահմանադրական լիազորություններին առնչվող այլ ոլորտների հիմնական ցուցանիշները, ձեռքբերումներն ու խնդիրները, վերջիններիս լուծման մեխանիզմները:
Արձանագրվել է, որ հանցագործության դեպքերը 2017թ. համեմատ 2018թ. աճել են 11.2 տոկոսով: Հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, փոխարենը որոշ չափով նվազել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Էական նվազում է արձանագրվել առանձնապես ծանր հանցատեսակներից սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով: Նվազել են նաև հրազենի, ռազմամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Փոխարենը աճել են սպանության փորձերի, հրազենի գործադրման, անձնական ունեցվածքի հափշտակության, հատկապես բնակարանային գողության դեպքերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների հանցավոր խախտման, հատկապես մահվան ելքով ավտովթարների դեպքերը:
Լուրջ արդյունքներ են արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Մի քանի անգամ ավելացել են նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հարուցված քրեական գործերը, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը: 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը: Իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:
Նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության կողմից իրականացված ծավալուն գործունեության աննախադեպ արդյունքները: 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում կատարվել է 86 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 837 իրավախախտում: Ուսումնասիրությունների արդյունքում գործադրված դատախազական ներգործությամբ կամովին վերականգնվել է 241 մլն. 360 հազ. դրամ, ներկայացվել է 20 հաղորդում պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 300 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ ձեռնարկելու նպատակով: Տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված 29 քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 28 մլրդ. 255 մլն. 294 հազ. դրամ:
Գոհունակություն հայտնելով այս ոլորտի ձեռքբերումների կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևոր է համարել այն հանգամանքը, որ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տևականորեն պահպանված կոռուպցիոն սխեմաների բացահայտումը: Որպես նման օրինակներ՝ նշվել են ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման ոլորտներում կատարված կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումները հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում պետության և համայնքների հանդեպ տարիներ շարունակ տնտեսվարող սուբյեկտների կողմից կուտակած ֆինանսական պարտավորությունների չկատարման դրսևորումները: Արթուր Դավթյանը հանձնարարել է պետական շահերի պաշտպանության ուղղությամբ առավել ակտիվացնել նախաձեռնողականությունը:
Կոլեգիայի նիստի ընթացքում առավելապես անհանգստացնող է համարվել բնակարանային գողությունների, ինչպես նաև ՃԵԿ հանցավոր խախտումների զգալի աճը: Երկու հանցատեսակների առումով շեշտվել է հանցագործության դեպքերի քարտեզագրման և դրա արդյունքում առավել ռիսկային գոտիներն առանձնացնելուց հետո կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես Ոստիկանության պարեկային ծառայությունների թիրախային գործունեության, ինչպես նաև, կապված բնակարանային գողությունների հետ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ բազմաբնակարանային շենքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու առումով: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է ինչպես նշված, այնպես էլ մնացած հանցագործություները ծնող պատճառների ու պայմանների վերացման նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին միջնորդություններ ներկայացնելու դատախազական գործառույթի ակտիվացումը և դրա հետագա ընթացքի նկատմամբ խիստ հետևողականությունը:
Մինչդատական քրեական վարույթի օրինականության ապահովման շրջանակներում քննարկման առարկա են դարձվել անձի ձերբակալման քրեադատավարական գործընթացներում, ինչպես նաև քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների և դրանց արդյունքների օպերատիվ ստացման հետ կապված խնդիրները:
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության խնդրի քննարկման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևոր է համարել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելը, ուշադրության կենտրոնում պահելը: Արթուր Դավթյանը նշել է, որ հացադուլի մեջ գտնվող անձը պարտադիր պետք է դատախազի կողմից ենթարկվի հարցման, և պետք է առանձին քննարկման առարկա դարձվեն նրանց կողմից բարձրացված հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված ևս տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ նշելով, որ դրանց արդյունքներն առաջիկայում դարձվելու են դատախազության կոլեգիայի քննարկման առարկա:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...