23:03 27.02.2019
Երեկ իրավապահ մարմինները հաղորդագրություն էին տարածել, որը վերաբերում էր Գյումրու շախմատի մարզադպրոցում ենթադրյալ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը: Ըստ այդ հաղորդագրության` իրավապահները պարզել են, որ Գյումրու շախմատի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում Շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8.000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է տվել Շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը: Նա իրեն վերագրվող ենթադրյալ չարաշահումների կասկածանքն անհասկանալի է որակել և նշել է, որ յուրացման չափի մասին տեղեկացել է վերոնշյալ հաղորդագրությունից: Ըստ Հասմիկ Խալիկյանի՝ 4 աշխատակիցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր հիմա էլ աշխատում են մարզադպրոցում, իսկ նրանք, որոնք աշխատանքից ազատվել են, աշխատավարձ չեն ստացել:
«Մեկը նրանցից, ում անունը շոշափվում է, Ռուսաստանում է հիմա բնակվում: Փաստաթղթերում ամեն ինչ երևում է, դժվար չէ պարզել, թե ինչքան է աշխատել, մյուսը երևի 2014 թվականն էր, որ ազատվեց աշխատանքից, ևս մեկը անցած ամռանն է ազատվել աշխատանքից ու այլ վայրում աշխատանքի անցել: Իսկ չորրորդը բանվոր է, որը դեռ խորհրդային տարիներին է այս մարզադպրոցում աշխատել: Չգիտեմ, այս ամենն ինձ համար անհասկանալի է: 6-րդ վարչությունը մարզադպրոց փետրվարի 6-ին է մտել: Այստեղ էլ կարելի էր հարցեր բարձրացնել, որովհետև փաստաթղթեր չունեին, ես էլ անակնկալի էի եկել: Որպեսզի ավելորդ կասկածներ չառաջանային, բոլոր փաստաթղթերը տվել եմ իրենց, ստուգում են: Ընդհանրապես, այս գործընթացի իմաստը չեմ հասկանում»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը:
Մարզադպրոցի տնօրենը, ինչպես նաև մարզիչները, բացատրագրեր են տվել և այսքանով առայժ նրանց նկատմամբ քննչական գործողությունները սահմանափակվել են:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ23:20 27.11.2024
Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունըՎրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...
23:12 27.11.2024
Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցումՀարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...
23:05 27.11.2024
Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասինՖրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...
22:56 27.11.2024
ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...
22:48 27.11.2024
Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...
22:38 27.11.2024
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...