16:30 27.02.2019
Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած՝ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարման թեմային: Բարձրացված աղմուկը Ղարիբյանին հիշեցրել է մի կաթիլ մեղրի պատմությունը: Նա պարզաբանել է՝ ՊՈԱԿ-ների լուծարման վերաբերյալ իրենք վերլուծություն են արել, որը դեռ նախնական վիճակում է և դեռ երկար մշակման կարիք ունի:
«Խոսքն ընդամենը մեր աշխատանքային թղթի մասին է, որը կարող ենք անվանել տեղեկանք-վերլուծություն կամ ինչպես ուզեք, բայց ոչ երբեք փաստաթուղթ: Մենք ամեն օր այդպիսի գործեր ենք անում, և ոչ միայն մենք: Դա բոլոր նախարարությունները, բոլոր գերատեսչությունները, եթե ճիշտ են աշխատում, այդպիսի աշխատանք իրականացնում են և պարտավոր են իրականացնել», – ասել է Ղարիբյանը:
Նազենի Ղարիբյանի խոսքերով՝ մշակույթի նախարարության ենթակայության տակ մոտավորապես 70 ՊՈԱԿ է գործում (թանգարաններ, թատրոններ, համերգային կազմակերպություններ և այլն), և հրապարակված վերլուծության մեջ միայն առաջարկվում է, որ դրանց մի մասը լուծարվեն, դուրս գան ՊՈԱԿ-ի կարգավիճակից և միավորվեն այլ պետական հաստատությունների հետ, օրինակ` Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը:
Հիշեցնենք, որ այդ նույն վերլուծությամբ առաջարկվում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը ՊՈԱԿ-ի կարգավիճակից հանել և միավորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ:
14:07 07.04.2025
Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ ՊեսկովՌուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...
13:47 07.04.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...
13:43 07.04.2025
Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացելԵրկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...
13:34 07.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգՄարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...
13:21 07.04.2025
Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանըՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...
13:10 07.04.2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...