Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` Երևանը պատրաստ է տարանցել իրանական գազը. IRNA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` Երևանը պատրաստ է տարանցել իրանական գազը. IRNA

15:40 27.02.2019

Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում հայ համայնքի մեծաթիվ լինելու հանգամանքը՝ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել իրանական իշխանություններին՝ հայերի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի համար:

Իբրև ԵԱՏՄ ներկայացուցիչ՝ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանները քննարկում են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ համաձայնագիրը վերջնական հաստատումը կստանա:

«Մենք պետք է խրախուսենք մեր գործարարներին՝ օգտագործել այդ հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն նոր հեռանկարներ՝ գործնական, տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար:

ՀՀ վարչապետը նշել է, որ հետաքրքրվածություն կա նաև էներգետիկայի բնագավառում Իրանի հետ համագործակցության առումով: Իրանական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում արտահանման ծավալներն ավելացնել:

«Կարևոր է, որ մենք համաձայնության գանք գազի գնի հարցում, ինչը կենսական կարևոր նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում այս հարցով բանակցություններ կլինեն երկու երկրների ներկայացուցիչների միջև:

Նա երկկողմ գործակցության զարգացման կոչ է արել, հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է դերակատարություն ունենալ իրանական գազի տարանցման հարցում, քանի որ այդ համագործակցությունը կարող է բխել թե´ երկու երկրների, թե´ տարածաշրջանի շահերից:

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին կոչ է արել կյանքի կոչել երկկողմ համաձայնությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP