16:05 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը:
Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:
Որոշման հրապարակման ժամը դեռ հայտնի չէ, իսկ մեղադրող կողմն առարկել է ներկայացված միջնորդությանը:
Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չի եղել, քանի որ ստացիոնար բուժում է ստանում:
«Առնվազն մեկ միջնորդություն գրավոր է ներկայացվել, ևս 2-ը քննության փուլում են: Չէի ցանկանա մանրամասնել միջնորդությունները, քանի որ դռնփակ նիստեր են, չէի ուզենա լարված ֆոնի վրա պահել: Ներկայումս զբաղվում ենք իրավունքի պաշտպանությամբ, և դռնփակ նիստերը մանրակրկիտ մեկնաբանելը ճիշտ չեմ համարում: Վերադառնանք օրենքի դաշտ՝ էմոցիաները թողնելով անցյալում»,- ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը չնշեց նաև առաջարկվող գրավի չափը:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը Քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքի տակ է հունվարի 22-ից: Նա տևական ժամանակ քաղաքացիական հիվանդանոցում է, քանի որ, ըստ պաշտպանների, առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, և այսօր պետք է շարունակվեր գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասել էր, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...