14:14 27.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Մտավորական և վախ բառերն ինձ համար անհամատեղելի են» վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է մշակութային ՊՈԱԿ-ների միավորմանը:
«Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն եթե հիմնավորումներից մեկն այն է լինելու, որ «Կոմիտասի» անվան քառյակը Կոմիտասի թանգարան ինստիտուտին պիտի հանձնել, որովհետև, ինչպես ասել է մշակույթի նախարարության ներկայիս պատասխանատուն` «դրանք իրար հարիր են», որը թարգմանաբար երևի նշանակում է` երկուսի անունն էլ Կոմիտաս է, այս փառահեղ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է այդ երկյակին միավորեին նաև «Կոմիտասի» անվան կարի արտադրական միավորումը, եթե այդպիսին լիներ, կամ` որևէ փաբ, եթե մեկը որոշեր իր փաբի անունը դներ Կոմիտաս։
Բայց, խոսքս դեռ այս միավորումների մասին չէ, որի բովանդակությունը կհասկանանք, երբ նախագիծը կներկայացվի կառավարությանը, ու ոչ էլ խոսքս այն մասին է, որ պարզվում է` Սոս Սարգսյանը ժանր է։ Խոսքս էլի մեր մտավորականների, արվեստագետների մասին է, որոնք այս օրերին SOS ռեժիմով զանգահարում են ինձ ու խնդրում հայ մշակույթը կործանող քայլերի դեմ պայքարել։ Բայց, երբ ասում ես` համաձայն եմ, եկեք միասին տրամաբանական և հրապարակային քայլերի օրակարգ մշակենք ու հասկանանք` ի՞նչ ենք ուզում, և ինչի՞ց ենք սկսում` անմիջապես անէանում են։
Փաստորեն, ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվում։ Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված` բողոքել ու պատերի տակ նվնվալ, բայց երբ հրավիրում ես հրապարակային-բաց քննարկման, վախենում են գալ, որպեսզի մշակույթի նախարարության դեռևս գործող պատասխանատուները հանկարծ չիմանան, որ իրենք «պրոտեստ» են անում։
Բա էսպես ո՞ւր ենք գնալու և դուք ո՞ւր եք գնալու։ Ինձ համար մտավորական ու վախ հասկացությունները հականիշներ են։ Որովհետև չի կարող իրական արվեստագետն ու մտավորականը վախենալ հրապարակային խոսքից և քննարկումից։ Իսկ երբ երկրի մտավորականությունը, կամ զգալի մասը` համր է, էդ միջավայրում Սոս Սարգսյանը ժանր էլ կդառնա, «Կոմիտասի» քառյակն ու «Կոմիտասի» կարի ֆաբրիկան էլ իրար կմիանան, որովհետև, ինչպես արդեն ասվել է` «իրար հարիր են»,- գրել է նա:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...